Թուրքիան 2018-ին. Պատերազմի սպասե՞լ

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածը՝ նվիրված Թուրքիայում տեղի ունեցած և սպասվող իրադարաձություններին:

Անկարան կանգնած է լուրջ որոշումների առջև

Թուրքական ԶԼՄ-ները անցնող 2017թ-ի արդյունքներն ի մի են բերել, նշել գլխավոր իրադարձությունները և փորձել կանխատեսել, թե ինչպիսին կլինի հաջորդ 2018-ը: Լրագրողները ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն միաձայն ճանաչել են տարվա գլխավոր իրադարձություն: Նշենք, որ փոփոխությունը վերացրեց կառավարության ղեկավարի պաշտոնը, նախագահն իրավունք ստացավ նշանակել նախարարներ, լինել իր կուսակցության անդամ, ցրել խորհրդարանը, արտակարգ իրավիճակ մտցնել և շատ այլ բաներ: Եվ ամենակարևորը. երկրի ղեկավարին ընտրելու են ուղիղ քվեարկությամբ և ոչ թե պատգամավորների որոշմամբ, ինչպես այժմ է տեղի ունենում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շեշտել է, որ Սահմանադրության մեջ արված փոփոխությունները, որոնցով փոխվում է կառավարման մոդելը, պետության պատմության մեջ միակ դեպքն է, որ տեղի է ունենում խաղաղ ճանապարհով:

Բայց նրա քննադատները ինչպես Թուրքիայում, այնպես էլ Արևմուտքում համեմատում էին բարեփոխումները «ընտրված բռնապետության» հետ:

Էրդողանը մինչև 2029թ. կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնը:  Բայց իրավիճակի յուրահատկությունն այն է, որ բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2019թ. նոյեմբերից, բացառությամբ երկուսի, որոնք արդեն ուժի մեջ են մտել 2017թ.(նախագահի կուսակցական լինելը և խորհրդի անդամների նշանակումը, որը հաստատում է դատավորների և քննիչների պաշտոնների նշանակումը): Դրանից հետո, գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը գրում է. «Էրդողանը փարատեց նրանց կասկածները, ովքեր դեռևս հապաղում էին պատասխանել հարցին, թե երբ Թուրքիան կվերածվի դիկտատուրայի»:

Բանը նրանում է, որ բարեփոխումների հետ կապված իրադարձությունները, ուղիղ կապված են 2016թ.-ի հուլիսի 15-ի չիրականացված հեղաշրջման հետ: Երկրում մինչ օրս ընդդիմադիր տարբեր ուժերի կողմից մասսայական ցույցեր են անցկացվում, որոնց մեղադրում են Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ով Անկարայում համարվում է «հեղաշրջման սցենարիստը»: Արդյունքում՝ երկրում հայտնի շատ գեներալներ մեղադրվեցին պետական դավաճանության մեջ, իրականցվեց իրավապահների կադրային ջարդ, ներառյալ հետախուզությունը, հազարավոր դասախոսներ հեռացվեցին համալսարաններից, պետական աշխատողներ, լրագրողներ ազատվեցին: Բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց արգելվեց երկրից դուրս գալ, անտեսանելի ճնշումներ սկսվեցին լրագրողների հանդեպ:

Միաժամանակ բրիտանական վերլուծական Business Insider պարբերականը գրում է, որ վատթարացել են Թուրքիայի հարաբերությունները արևմուտքի գործընկերների հետ: Բայց ոչ թե այն բանի համար, որ Անկարան հետ է կանգնում «Արևմտյան  դեմոկրատական ստանդարտներից», այլ որ Անկարան սկսել է տարածաշրջանում տանել բարդ և հակասական քաղաքականություն՝ դադարելով կենտրոնանալ բացառապես ԱՄՆ-ի և ԵՄ-ի շուրջ: Արդյունքում՝ Թուրքիան չկարողացավ օգտագործել ՆԱՏՕ-ի իր անդամակցությունը ոչ միայն իր աշխարհաքաղաքական նկրտումներին հասնելու համար, այլև շատ առումներով զիջեց Ռուսաստանի և Իրանի ավելի վաղ բռնած դիրքորոշումները:

Al-Monitor միջազգային պարբերականը գտնում է, որ «Էրդողանը երկրում գրեթե ամեն ինչ անձնավորել է», իսկ «Արևմուտքը գործն այնպես է առաջ տանում, որպեսզի Թուրքիային ուղղված միջազգային շրջափակման սպառնալիքները կապվեն միայն նախագահի անձի հետ»՝ ակնարկելով, որ «Էրդողանին հեռացնելուց հետո» ամեն ինչ իր տեղը կընկնի:

Մյուս կողմից պայթեց 2016 թ. մայիսի սկանդալը, իրանաթուրքական ծագման բիզնեսմենի՝ «Ռեզա Զարաբի գործի» հետ կապված, վերջինս կասկածվում էր ֆինանսական մեքենայությունների կազմակերպման մեջ, ինչի շնորհիվ Թեհրանը կարողացավ խուսափել ԱՄՆ-ի մի շարք պատժամիջոցներից:

Այս գործի կարևոր կետը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, «թուրքական կառավարության մասնակցությունն էր Էրդողանի գլխավորությամբ»:

Պարզ է, որ Թուրքիայում անձնավորված ռեժիմի մեծացումը, ինչպես նաև երկրի քաղաքական ղեկավարության «ոչ այնքան մաքուր լինելու» անուղղակի ապացույցների առկայությունը լուրջ խթան է հաղորդում Վաշինգտոնին և արևմտամետ վերնախավին, հենց Թուրքիայում Էրդողանին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ քայլեր նախաձեռնել:

Անկարայի տարաձայնությունները Արևմուտքի հետ նաև Մոսկվայի և Թեհրանի հետ մտերմացումն է: Ահա թե ինչու 2017թ-ի ողջ ընթացքում գաղտնի կիրառվող պատժամիջոցների ֆոնի վրա, հատկապես ռազմական ոլորտում, իշխանության մեջ գտնվող թուրք քաղաքական գործիչների մեծամասնության բառապաշարի մեջ

ազգայնականության և նույնիսկ հակաիմպերիալիզմի մասին խոսքեր հայտնվեցին:

Բայց գործը դեռ չի հասել նրան, որ Ամերիկան բացեիաբաց տնտեսական ոլորտի պատժամիջոցներ կիրառի Անկարայի հանդեպ:

Թուրքական Datv.com պարբերականը ենթադրում է, որ Էրդողանը ցույց է տալիս, իբրև թե կենտրոնանում է Եվրասիայի վրա, քանի դեռ մեկուսացված և քննադատված է Արևմուտքի կողմից»:

Դրանից ելնելով՝ չարժե սպասել, որ Անկարան ՆԱՏՕ-ից և ատլանտյան ճամաբարից կտրուկ, արագ և արմատական կբաժանվի:

Իսկ թուրքական Sabah թեթը վստահ է, որ «երկիրը կդառնա Եվրոպայում էներգետիկ առաջնորդ, քանի որ առաջիկա մի քանի տարիներին կկառուցի հեղուկ բնական գազի արտադրության տերմինալներ և կդառնա Եվրոպային գազաֆիկացնող ամենաբարձր պոտնեցիալ ունեցող երկիրը»:

Hurriyet Daily News-ը գրում է, որ կարող է նման բան լինել, եթե եկող 2018-ը բարդ տարի չլինի Թուրքիայի համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշումը նորից ետ է բերել Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունը, և Անկարայի շանսերը, հանդես գալ որպես միջնորդ, զրոյական են: Ավելին, Վաշինգտոնն ավելի ուժեղ ճնշում է սկսել գործադրել Թուրքիայի վրա : ԱՄՆ-ն «Թուրքիային Քաթարի հետ մի ուղղության վրա է դիտարկում. վերջինս աջակցում է տարածաշրջանում արմատական իսլամիստական գաղափարախոսության խթանմանը»:

Այս կոնտեսքտում դժվար չէ գուշակել, որ հազիվ թե հաջորդ տարի վերանայվի Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտը: Միաժամանակ թուրք քաղաքագետ Էնգին Օզերը, մեկնաբանելով Stratfor-ի զեկույցը, որը վերաբերվում էր տարածաշրջանում տիրող իրավիճակին, գտնում է. «2018-ը Մերձավոր Արևելքի համար պատերազմի տարի է լինելու»:

Բացի այդ՝  ուժի մեջ է մտել Ռուսաստանի կողմից Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատկարարման պայմանագիրը: Մատակարարումը կսկսվի 2019-ի վերջից, բայց նախ և առաջ պետք է ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր ստորագրվի:  Իսկ թուրքական լրատվամիջոցները խոսում են, որ Թուրքիայում հնարավոր է՝ ռուսական ռազմաբազա հայտնվի:

Մի խոսքով, Թուրքիան և տարածաշրջանային երկրները հաջորդ տարի ստիպված են լինելու կարևոր և ճակատագրական որոշումներ կայացնել:

Այս մասին գրում է Regnum.ru լրատվական գործակալությունը:

 

 

Input your search keywords and press Enter.