Պատմական Հայաստանի Մալաթիա նահանգում գյուղացին 2000 տարվա կարաս է հայտնաբերել իր այգում

Պատմական Հայաստանի տարածքում գտնվող Մալաթիա նահանգի գյուղերից մեկի բնակիչն իր տան այգում պատահաբար շուրջ 2000 տարվա կարաս է գտել, այս մասին գրում է թուրքական  DHA գործակալությունը:

 

Գյուղացին ջրելիս է եղել իր հողամասը, երբ նկատել է, որ ջուրն այգու մի կետում դադարում է հոսել ու լցվում է ինչ-որ անցքի մեջ: Հետաքրքրությունից դրդված, թե ուր է հոսում ջուրը՝ գյուղացին սկսել է փորել հողն ու արդյունքում հայտնաբերել է հսկա կարաս:

Մալաթիացի այգեգործի տուն ժամանած փորձագետները պարզել են, որ կարասն ունի ավելի քան 2.000 տարվա պատմություն: Այն ունի 135 սմ երկարություն և 92 սմ լայնություն, կարասի եզրն ունի 52 սմ տրամագիծ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պատմական Հայաստանի տարածքում գտնվող Ուրֆայում հնագետները հայտնաբերել են շուրջ 900 տարվա բաղնիք: 12-րդ դարում կառուցված և երեք մեծ բաժին ունեցող բաղնիքը գրեթե անվնաս է մնացել: Ներսում այն ունեցել է առանձին լողավազան, տաք և սառը ջրի մատակարարում ապահովող ջրային համակարգ, լոգանք ընդունելու և հանգստանալու առանձին սենյակներ:

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

Իսկ 1920թ. հունվարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) եւ 1920թ. Մայիսի 11-ին՝ Սան-Ռեմոյի համաժողովի ժամանակ դե յուրէ (de jure)  ճանաչեց այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու է պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-ից միչև 1923թ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարության կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

 

Input your search keywords and press Enter.