Սամվել Կարապետյան. 110 տարի է՝ գավառի մասին որևէ աշխատություն չի տպագրվել

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ներկայացրեց հայկական պատմական գավառներին նվիրված, վերջերս տպագրված գրքաշարի երկու հատորները, որոնցից առաջինը վերագրված է որպես «Հայոց ձոր»՝ նվիրված Վասպուրական նահանգի համանուն գավառին, երկրորդը՝ «Սալմաստ»:

Երրորդ հատորը, որը նախատեսված է հրատարակել արդեն հաջորդ տարի, նվիրված է լինելու աշխարհագրորեն Վանա լճի տարածքում գտնվող Արծկե գավառին: Նախատեսված է հրատարակել 36 հատոր՝ հայոց այբուբենի տառերի քանակով:

«Մինչ այժմ Սալմաստ գավառին վերաբերող ընդամենը մեկ համառոտ գիրք է լույս տեսել, այն էլ 1906 թվականին՝ Նոր Ջուղայում: 110 տարի է՝ գավառի մասին որևէ աշխատություն չի տպագրվել: Սա առաջինն է այդ մեծ դադարից հետո: Այս հատորում ներկայացված է անգամ Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղի հայկական գերազմանատունը, որտեղ մինչ այժմ պահպանվում է հայ մեծ գրող Րաֆֆու մոր տապանաքարը»,- հուշարձանագետը:

Այս մասին գրում է «Scannews » լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

Իսկ 1920թ. հունվարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) եւ 1920թ. Մայիսի 11-ին՝ Սան-Ռեմոյի համաժողովի ժամանակ դե յուրէ (de jure)  ճանաչեց այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը:

 

Input your search keywords and press Enter.