Արևմտյան Հայաստանի Կտուց վանական համալիրը

Պատմական Վասպուրական նահանգում՝ Վանա լճի Կտուց կղզում է գտնվում Կտուցի վանական համալիրը։
Մեզ ներկայացվող այժմյան Թուրքիայի արևելյան մասը իրականում հայերի պատմական հայրենիքն է՝ Արևմտյան Հայաստանը, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից: Հայ ժողովրդի հետ Հայերի ցեղասպանության ընթացքում և դրանից հետո, հայոց մշակությանին ժառանգությանը թիրախավորված ոչնչացվել է Թուրքիայի կառավարության կողմից:

Ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը Հռոմից վերադառնալիս՝ այստեղ ամփոփելով իր հետ բերած Կենաց փայտի մի մասը և յոթ սրբերի մասունքները, կառուցել յոթ եկեղեցի ու իր աշակերտներից մեկին առաջնորդ կարգել։ Կտուց անապատի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 16-րդ դարին։ 1462 թվականին անապատի վանահայր Գրիգոր եպիսկոպոսը Ստեփանոս վարդապետի ձեռքով վերանորոգել է սուրբ Հովհաննես Կարապետ և սուրբ Խաչ եկեղեցիները։ Առաջին հիշատակությունը Կտուց Անապատի մասին գալիս է 16-րդ դարից:

1462 թ. Էթյեննե կղզու ճարտարապետ – քահանա Գրիգորի կողմից այն էապես վերանորոգվել է:

15-րդ դարում Կտուց անապատը դարձել է գրչության նշանավոր կենտրոն և ծաղկում ապրել հայտնի գրիչներ Խաչատուրի ու Հովհաննեսի գործունեությամբ։

Սբ Կարապետի եկեղեցին, ժամատունը և զանգակատունը վերակառուցվեցին 18-րդ դարի սկզբին: Մոտակայքում կա նաև վանակնների ավերակ դարձած գերեզմանոց: Պատմական աղբյուրները վկայում են, որ վանքը, որը թվագրվում է 15-րդ դարին, կազմված է եղել Սբ. Հովհաննես եկեղեցուց, գավթից, զանգակատնից և Սբ. Հրեշտակապետաց մատուռից:

Վանական համալիրում գործում էր նաև գրատուն: Կտուցը մինչև 1915թ. ճգնարան էր:

19-րդ դարում Կտուցի անապատն ուներ 8 գյուղ: Նրան են պատկանել Վանա լճի մերձափնյա ցորենի արտերը, այգիներ, ձիթհանք, ջրաղաց, տներ և այլն։ Կտուցն անապատացել է Հայոց ցեղասպանության ժամանակ։

Տես նաև՝
https://hy.wikipedia.org/…/%D4%BF%D5%BF%D5%B8%D6%82%D6%81_%…

https://hy.wikipedia.org/wiki/Կտուց_անապատ

http://www.wikiwand.com/…/Armenian_cultural_heritage_in_Tur…

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

 

 

 

Input your search keywords and press Enter.