Ճապոնացիներ, ովքեր 1922թ․ Ցեղասպանության ժամանակ օգնեցին Զմյուռնիայի հայերին և հույներին

Հետազոտող Վիգեն Բաբկենյանը գրել է՝ ինչպես է ճապոնական նավը 1922թ․ Զմյուռնիայում տեղի ունեցող ցեղասպանության ժամանակ փրկել հարյուրավոր հայերի և հույների կյանքեր՝ ցուցաբերելով մարդասիրական օգնություն:

Բաբկենյանը պրոֆեսոր Պիտեր Սթանլիի հետ միասին «Հայաստան, Ավստրալիա և Համաշխարհային Պատերազմ» գրքի հեղինակն է։

Գրքում նրանք գրել են աղետալի ժամանակներում ճապոնացիների կողմից հայերին և հույներին ցուցաբերված ոչ այնքան հայտնի մարդասիրական օգնության մասին։

Ճապոնական մարդասիրության ամենահիշարժան պատմությունը 1922թ․ Զմյուռնիայի աղետի ժամանակ էր, երբ ճապոնական նավի նավապետն ու իր անձնակազմը փրկեցին բազմաթիվ կյանքեր։

Հարյուր հազարավոր հայ և հույն գաղթականներ սողոսկեցին Զմյուռնիայի նավահանգստից, երբ 1922թ․ սեպտեմբրի 9-ին թուրքական զինված ուժերը մտան և գրավեցին քաղաքը։

Թուրքական զավթողականությանը հետևեցին հայ և հույն քաղաքացիների կոտորածները և տեղահանությունը։

Մոտ 20 դաշնակիցների նավեր նավահանգստում հետևում էին իրադարձություններին, երբ 4 օր անց Զմյուռնիայի հայկական հատվածում կրակ բռնկվեց և ավերեց քաղաքի մեծ մասը։

Նավերից մեկը ճապոնական էր և միակն էր, որ նախաձեռնեց անօգնական գաղթականների փրկությունը։

Տիկին Աննա Հարլոու Բիրջը, Զմյուռնիայի միջազգային քոլեջիԱմերիկացի պրոֆեսոր Բիրջի կինը, ականատես է եղել անօգնական գաղթականների կուտակումներին և հրմշտոցին, երբ Զմյուռնիան սկսվեց այրվել։ Տղամարդիկ և կանայք լողում էին փրկության հույսով մինչև խորտակվելը։

«Նավահանգստում այդ ժամանակ ճապոնական բեռնատար նավը հենց նոր էր ժամանել և բեռնված էր հազարավոր դոլարների թանկարժեք մետաքսներով, գիպյուրներով և ճենապակիներով։ Ճապոնացի նավապետը, երբ գիտակցեց իրավիճակը, չհապաղեց։ Ամբողջ բեռը թափեց նավահանգստի կեղտոտ ջրերի մեջ և նավ բարձրացրեց մի քանի հարյուր գաղթականների, ովքեր տեղափոխվեցին Պիրեյ և ապահով իջան հունական կղզիներում»,- գրել է Ստավրոս Ստավրիդիսը Ամերիկա-հունական միջազգային հիմնադրամի Policy Journal-ի իր հոդվածում։

Մեկ այլ հոդված էլ հրապարակվեց 1922թ․ սեպտեմբերի 18-ին New York Times-ում․ «Փախստականները շարունակ ժամանում են ․․. Զմյուռնիայի ողբերգության նոր մանրամասներ: Հինգշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Զմյուռնիայում գաղթականններին տեղափոխելու համար 6 շոգենավ կար․  մեկը՝ ճապոնական, երկուսը՝ ֆրանսիական, մեկը՝ ամերիկյան և երկուսը՝ իտալական։ Ամերիկյան և ճապոնական շոգենավերը առանց փաստաթղթերը զննելու բոլորին ընդունեցին, մինչդեռ մյուսներն ընդունում էին միայն արտասահմանի անձնագրերով անձանց»։

Ճապոնական նավի մարդասիրական օգնությունը արձանագրվել է նաև Զմյուռնիայում փրկված հայերի և հույների կողմից։ Վերջերս Ստավրիդիսը բացահայտել է նավի անունը՝ Tokei Maru, որի մասին հրապարակվել է հունական բազմաթիվ թերթերում։

2016թ․ հունիսին Աթենքի հունական համայնքը  Ճապոնիայի դեսպան Մասուո Նիշիբայաշին պարգևատրեց վահանով ի պատիվ 1922թ․ Զմյուռնիայում իր ազգին փրկելու ջանքերի։

Հեղինակները գրում են նաև, թե ինչպես Տոկիոյում ստեղծվեց հայկական հիմնադրամ, որը գլխավորում էր հայտնի ճապոնացի բանկիր Վիսկոնտ Էիչի Շիբուսավայի կողմից։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

 

Input your search keywords and press Enter.