Ստալինյան «Թուրքահայաստանի մասին» դեկրետի առեղծվածը. Ո՞վ էր պատրաստել «Շիրվանի» նախագիծը

Թուրքիան, հայերն ու քրդերը. Երիտթուրքերից մինչև Էրդողան. Մաս III

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածը՝ նվիրված Սովետական Ռուսաստանի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» դեկրետին։

«Ավելի վաղ մենք խոսել ենք, որ Սիրիայում թուրքական քաղաքականության ձախողման հիմքը դրվել է 1920-ականներին, երբ նախկին Օսմանյան կայսրության տարածքները զոհաբերեցին նոր պետություններ ստեղծելու համար Արևմուտքին ծառայելու նպատակով։ Բայց նույնիսկ այդ պայմաններում Թուրքիայի Հանրապետությունը, ստեղծված Աթաթուրքի՝ Մուստաֆա Քեմալի կողմից, մնաց Օսմանյան կայսրության կրճատումով։ Այսօր Էրդողանի նեոօմանական գաղափարաբանությունը կարող է պետության կործանման տանել։ Անկարային ճնշում է Արևմուտքը միանգամից երկու ուղղությամբ՝ հայկական և քրդական հարցով։ Այսպես, զարմանալի ձևով Թուրքայում վերաստեղծվում է XX դարի սկզբի պատմական մատրիցան, ինչին ոչ վաղ անցյալում դժվար էր հավատալ։ Բայց գործողության մեջ մտած միջինարևելյան տարածաշրջանը ժառանգել է բազմաթիվ խնդիրներ, որոնք արհեստական են և պետական սահմաններում էթնիկական տեղաբաշխման բնույթի հետ չեն համընկնում։

Այս հատվածում մենք կսկսենք Առաջին Համաշխարհային պատերազմին վերաբերող մի քանի դիտողություններով, որոնք հանգեցրին Օսմանյան և Ռուսական կայսրությունների փլուզմանը։

Մարտի դաշտում հանդիպեցին երկու ռազմաքաղաքական խմբերի զորքերը՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և ուրիշներ) և Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Իտալիան։ Վերջինին միացավ նաև Օսմանյան կայսրությունը։ Ինչպես Կողմերի կազմավորման պատճառները, այնպես էլ պատերազմի քաղաքական նախապատմությունը չեն մտնում մեր հետաքրքրությունների շրջանակ։ Դրանք ստացել են խորը հետազոտական գնահատական, ինչպես խորհրդային, այնպես էլ օտարերկրա պատմագրության մեջ։

«Եվրոպայի հիվանդ  մարդու» վարկանիշը Օսմանյան կայսրությունը ստացել էր դեռ 19-րդ դարում, դրա անկման մասին գրվել և ասվել է տասնյամյակների ընթացքում։ Ինչպես հիմա գտնում են շատ հետազոտողներ, կայսրության անկումը կարելի է ասել տեղի է ունեցել 1918թ. հոկտեմբերի 30-ին, երբ կնքվեց Մուդրոսի զինադադարը։

Անտանտի անունից անգլիացի ադմիրալ Կալտորպը հետևյալ պայմանները թելադրեց. Անտանտի զինվորական նավատորմերի համար նեղուցները բացել և դաշնակիցներին իրավունք տալ գրավել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, արաբական երկրներից թուրքական զորքերը դուրս բերել (Իրաք, Սիրիա, Հիջազ և Եմեն), Իրանից, Անդրկովկասից և Կիլիկիայից թուրքական զորքերը դուրս բերել, դաշնակիցներին հնարավորության ընձեռել Բաքուն և Բաթումը գրավելու համար, դաշնակիցների կողմից հայկական 6 վիլայեթները գրավել «դրանցից որևէ մեկում անկարգությունների առկայության դեպքում», ինչպես նաև Թուրքիայի ցանկացած ռազմավարական կետը գրավել, եթե այն որևէ կերպ կսպառնա դաշնակիցների անվտանգությանը, թուրքական զորքերը անհապաղ տարրալուծել, թուրքական նավերը Անտանտին հանձնել, դաշնակիցների կողմից ռադիոյի, հեռագրեր և երկաթգծի վերահսկողություն սահմանել, Թուրքիայի կողմից կապերը խզել կենտրոնական ուժերի հետ և այլն։

Այս ամենից հետո Ստամբուլ մտան անգլիական զորքերը և տեղակայվեցին Անդրկովկասյան մայրուղու վրա։

Ռուսական կայսրության փլուզման մասին այն ժամանակ բավական քիչ էին գրում։ Ճիշտ է, ռուսական հատուկ ծառայությունները, հիմվելով օպերատիվ տվյալների վրա, մասնավորապես անդրկովկասյան քաղաքական կուսակցությունների և երիտթուրքերի փաստաթղթերի վրա, շեշտում էին, որ «նրանք կայսրության փլուզումը թվագրում են 1912թվին»։ Փաստացի փլուզումը տեղի ունեցավ 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո, երբ ուժեղացավ լեհական, ուկրաինական և ֆինական անջատողականությունը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տեղի ունեցավ նոր ավելի ուժեղ անջատողականության վերածնունդ։ Ֆինլանդիան անկախացավ։ Բոլշևիկյան կառավարության՝ արևմտյան սահմանների վրա կորցրած վերահսկողությունը վերականգնելու փորձերը վերջնականապես ձախողվեցին 1918թ. գարնանը տեղի ունեցած գերմանական արշավանքի արդյունքում։ Այս գործընթացի վերջնակետն էր 1918թ. մարտին բոլշևիկների կողմից Բրեստի-Լիտովսկի հաշտության պայմանագրի ստորագրումը կենտրոնական ուժերի հետ, ներառյալ Օսմանյան կայսրությունը։ Իրավաբանորեն դա նշանակում էր Առաջին համաշխարհային պատերազմից Ռուսաստանի ելքը։ Ռուսաստանը կորցնում էր Ուկրաինայի տարածքները, մասամբ Բելառուսիան, Լեհաստանը և Մերձբալթիկան, ինչպես նաև Ֆինլանդիան և Կովկասում հսկայական հողեր։ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի համաձայն՝ Արևմտյան Հայաստանը, ազատագրված ռուսական զորքերի կողմից 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ և Առաջին Համաշխարհային պատերազմի արդյունքում անցնում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Այսպիսով, ինտրիգային իրավիճակ էր ստեղծվում։ Իթթիհադականների մի մասը Մուդրոսի զինադադարն էր ստորագրում Անտանտի ներկայացուցիչների հետ, առանց Ռուսաստանի, որում շեշտվում էր հայկական 6 վիլայեթների գրավման մասին դաշնակիցների կողմից անկարգությունների նկատման պարագայում։ Այսինքն, խոսքը գնում է նույն այն 6 վիլայեթների մասին, որոնք իթթիհադականները խոստացել էին դաշնակցականներին պատերազմի վերջում վերածել «Հայկական մարզի»։ Մյուս կողմից՝ քիչ թե շատ «առաջադիմական» երիտթուրքերը՝ Թալեաթ Փաշան, Նազիմ բեյը, Հաքի Փաշան, ստորագրում էին բոլշևիկների հետ՝ Կարսի և Բաթումիի շրջաններում վերահսկողություն սահմանելով։

Միջազգային իրավունքի տեսանկյունից իթթիհադականների կառավարությունը Անտանտի և ռուս բոլշևիկների հետ ներկայանում էր որպես լեգիտիմ կողմ։ Բայց Անտանտը բոլշևիկներին չէր ճանաչել։ Ի տարբերություն Գերմանիայի և նրա Առաջին Աշխարհամարտի դաշնակիցների։ Համապատասխանաբար Անտանտը չէր ճանաչել և քննադատել էր Բեստի պայմանագիրը։ Տրամաբանորեն, Անտանտը, ելնելով Մուդրոսի զինադադարից, կարող էր իր վերահսկողության տակ առնել այդ նույն 6 հայկական վիլայեթները մինչև Սևրի 1920թ. օգոստոսի պայմանագիրը։ Հատկապես, որ 1916թ. փետրվարին ստորագրվել էր Սայս-Պիկոյի պայմանագիրը, որին ավելի ուշ, երբ ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը և Բիթլիսը, հայտնվեցին Իրաքի և Սիրիայի մոտակայքում, միացավ նաև Սանկտ Պետերբուրգը։ Այն դիտարկում էր Օսմանյան կայսրության բաժանումը 5 գոտիների՝ 1. Կապույտ գոտի՝ներառյալ ԱրևմտյանՍիրիան և Լիբիան, ինչպես նաև թուրքական նահանգները՝ Կիլիկիան, Անթեպը, Ուրֆան, Մարդինը, Դիարբեքիրը և Վանից հարավ գտնվող Հաքքարի շրջանը, անցնում էր Ֆրանսիայի վերահսկողության տակ, 2. Կարմիր գոտի՝ ներառում էր Իրաքի հարավային շրջանը, ինչպես նաև պաղեստինյան նավահանգիստներ՝ Հայֆուն և Ակկուն, այս գոտին անցնում էր Անգլիայի վերահսկողության տակ, 3. Դարչնագույն գոտի՝ ներառյալՊաղեստինը, անցնում էր միջազգային ղեկավարման, որի կառուցվածքը պետք է որոշվեր Ռուսաստանի և այլ դաշնակիցների կողմից, 4. «Ա» գոտի (Արևելյան Սիրիա և Մոսուլի վիլայեթ) անցնում էր Ֆրանսիայի վերահսկողության տակ, 5. «Բ» գոտի (Տրանսհորդանան և Կենտրոնական Իրաք) անցնում էր Անգլիայի վերահսկողության տակ։

Ռուսական կայսրության ԱԳ նախարար Սազոնովը մի շարք պայմաններ առաջ քաշեց՝ պահանջելով մասնավորապես Ռուսաստանին տալ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի, Բիթլիսի և Քուրդիստանի որոշ հատվածներ։ Սայս-Պիկոն գրեթե չիրականացվեց, որովհետև 1917թ. նոյեմբերին բոլշևիկները հրապարակեցին Անտանտի գաղտնի պայմանագրերը, որոնք տարածաշրջանի ժողովուրդներին վրդովմունք պատճառեցին, և Անտանտը սկսեց ամեն կերպ հրաժարվել այդ պայմանագրից։ Հետևաբար Մուդրոսի զինադադարը միջանկյալ, անցումային պայմանագիր էր, որը հետագայում իրականացավ այլ աշխարհաքաղաքական պայմաններում՝ 1920 թվականի օգոստոսին ստորագրված Սևրի պայմանագրի դրույթներում: Այն Օսմանյան կայսրությանը զրկեց արաբների, քրդերի, հայերի և այլ ժողովուրդների հանդեպ ունեցած վերահսկողությունից, կայսրությունից անջատվում էր տարածքների ¾-ը։ Կայսրության համար սա ասես «արևմտյան Բրեստի պայամանագիր» էր։

Բայց խնդիրը կայանում էր նրանում, որ շուտով Անտանտի գաղտնի պայմանագրերի բացահայտումից հետո, 1917թ. դեկտեմբերի 29-ինՍովետական Ռուսաստանի կողմից ընդունվեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը։ Այն կազմվել էր Ստալինի կողմից և ստորագրվել իր և Լենինի կողմից։ Այստեղ հարցեր են առաջանում։ Առաջինը՝ եթե կիրառվել է «Թուրքահայաստան» տերմինը, ապա նշանակում է, որ ոչ թուրքական, այլ ռուսական, պարսկական և այդպես շարունա՞կ։ 1917թ. դեկտեմբերի 31-ին «Правда» թերթում Ստալինը մտցնում է պարզաբանում.

«Այսպես կոչված «Թուրքահայաստան»՝ միակ երկիրն է գրավված Ռուսաստանի կողմից պատերազմի իրավունքով,- գրում է նա։ -Սա այն նույն «դրախտային անկյունն է», որը երկար տարիներ եղել է (և շարունակում է լինել) Արևմուտքի ագրեսիվ դիվանագիտական ցանկությունների և Արևելքի արյունալի վարչական վարժանքների առարկան: Հայերի կոտորածները և ջարդերը, մի կողմից բոլոր երկրների դիվանագետների փարիսեցիական շփոթմունքն են, որպես նոր ջարդերի ծածկում, մյուս կողմից՝ արդյուքնում կլինի արյունահեղություն, խաբված և ստրկացված Հայաստան. ո՞ւմ հայտնի չեն այս  «սովորական» դիվանագիտական «արվեստի» պատկերները «քաղաքակիրթ» երկրների: Հայաստանի զավակներն իրենց հայրենիքի հերոս պաշտպաններն են, բայց հեռու հեռատես քաղաքական գործիչներից, ովքեր բազմիցս ենթարկվել են իմպերիալիստական դիվանագիտության գիշատիչների խաբեությանը, չեն կարող այլևս չտեսնել, որ դիվանագիտական համադրումների հին ուղին չի ներկայացնում Հայաստանի ազատագրման ճանապարհը: Այդ պատկերացումներից ելնելով, Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը որոշեց ստեղծել հատուկ դեկրետ «Թուրքահայաստանի» ազատ ինքնորոշման մասին։ Դա հիմա է շատ անհրաժեշտ, երբ գերմանա-թուրքական իշխանությունները, հավատարիմ իրենց իմպերիալիստական բնույթին, չեն թաքցնում իրենց ցանկությունը բռնի կերպով իրենց վերահսկողության տակ պահել գրավված շրջանները։ Թող Ռուսաստանի ժողովուրդները իմանան, որ ռուսական հեղափոխություններին և կառավարությանը օտար են բռնագրավման ձգտումները։ Թող բոլորը իմանան, որ ազգային ճնշման իմպերիալիստական քաղաքականությանը Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը հակադրվում է ճնշված ժողովուրդների լիակատար ազատագրման քաղաքականությանը»:

Հենց այդ պահին, երբ Օսմանյան կայսրություն մտան իթթիհադականները, ճիշտ է միայն բառերով, իսլամական մոդերնիզմի շրջանում, Կովկաս ևս մուտք գործեցին լուրջ փոփոխություններ։  1907թ. Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը Նիկոլայ II-ին հատուկ նշումներ է փոխանցել, որի մեջ նա առաջարկել է Անդրկովկասը վերածել Հյուսիսային Ամերիկայի նահանգների նման մի բան, բարձրացնելով  ինքնավար ազգային մարզի հարցը և ներկայացնելով «Ռուսական Հայաստան» տերմինը: Սրա հետ կապված հայտնի հայ պատմաբան Ջոն Կիրակոսյանը իր հայտնի «Արևմտյան Հայաստանը Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին» աշխատությունում նշում է, որ «Դաշնակցության խնդիրը» նրանում էր, որ պետք էր գտնել հայկական անկախության այնպիսի ձևեր, որոնք ընդունելի կլինեին Ռուսաստանի կողմից և կկարողանային ապահովել հայերի ողջամիտ հավատարմությունը և Ռուսաստանի բայրացկամ հովանավորչությունը»։ Սրա հետ կապված առաջարկվում է ստեղծել «կիսանկախ» Հայաստան, որը գտնվում է Ռուսաստանի պրոտեկտորատի տակ, որը գլխավորում է Ռոմանովների դինաստիայի ներկայացուցիչներից մեկը:

1914թ. նոյեմբերին ՆիկոլայII-ը՝ իր Կովկաս կատարած ստուգողական այցելության ժամանակ, ընդունելով հայ կաթողիկոսին, հայտարարեց, որ «հայերին սպասվում է պայծառ ապագա», իսկ կայսրը հավատում է, որ «Հայաստանը ապագայում չի հետևի Բուլղարիայի օրինակին»։ Գործը թվում էր՝ այն աստիճանի է լուծված, որ Ռուսական և Թուրքական Հայաստանի խնդիրները բացեիբաց քննարկվում էին ռուսական պաշտոնական և կուսակցական թերթերում, այդ մասին խոսում և գրում էին ռուսական կուսակցության ղեկավարները։

Այդ ժամանակ ցարական գրաքննությունը արգելում էր նյութեր տպագրել դաշնակցության դեմ։ Իր հերթին, Թիֆլիսի նահանգային ղեկավարությունը գրում էր. «Վերջին շրջանում «Դաշնակցությունը» չի ցուցաբերում հեղափոխական գործունեություն և բացառապես զբաղված է զինվորների վարժանքներով, որոնց ուղարկում է Թուրքիա թուրքական կառավարության դեմ պայքարելու համար, ինչը թույլատրված է Կովկասի փոխարքայի կողմից»։

Բայց կային որոշակի հակասություններ։ Որոշ պետական գործիչներ, այդ թվում և Սազոնովը և մի շարք բարձրագույն սպաներ կողմ չէին «հայկական ազատագրական շարժմանը» և առաջ էին մղում քրդական խնդիրը։ Այդպես իթթիհադական և ցարական իշխանությունները տարբեր մտայնություններով միմյանց ընդառաջ էին գնում։

Բայց վերադառնանք «Թուրքահայաստանի մասին» դեկրետին և ուշադրություն դարձնենք նրա հիմնական դրույթներին.

1.Զորքերի դուրսբերումը «Թուրքահայաստանից» և հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպումը՝ բնակիչների անձնական և գույքային անվտանգությունը ապահովելունպատակով։

2.Տարբեր երկրներում ցրված հայ գաղթականության, վտարանդի հայերի, ինչպես և պատերազմի ընթացքում թուրքական իշխանությունների կողմից բռնի կերպով Թուրքիայի խորքերն արտաքսված հայերի անարգել վերադարձը «Թուրքահայաստան», ինչը կպնդի ժողովրդական կոմիսարների խորդհուրդը թուրքական իշխանությունների հետ բանակցելիս։

  1. 4. Ժամանակավոր ժողովրդական կառավարչության կազմակերպումը՝ հայ ժողովրդի դեմոկրատական հիմունքներով ընտրված դեպուտատների խորհրդի ձնով։

Կովկասի հարցերով արտակարգ ժամանակավոր կոմիսար Ստեփան Շահումյանին հանձնարարվում էր «Թուրքահայաստանի» բնակչությանը ցուցաբերել որոշակի աջակցություն 2-րդ և 3-րդ դրույթների իրականացման համար, ինչպես նաև ստեղծել խորհուրդ՝ Թուրքահայաստանի սահմաններից զորքը դուրս բերելու ժամկետներն ու մեթոդները հաստատելու համար։

Նշում. «Թուրքահայաստանի» աշխարհագրական սահմանները պետք է որոշեին հայ ժողովրդի՝ դեմոկրատականորեն ընտրված ներկայացուցիչները, խառը ն վիճելի (մուսուլմանական և այլն) օկրուգների դեմոկրատականորեն ընտրված ներկայացուցիչների համաձայնությամբ Կովկասի հարցերով արտակարգ ժամանակավոր կոմիսարի հետ համատեղ։

Հետաքրքիր է, որ Բրեստի բանակցություններին 1918թ. մարտին հայկական հարցի քննարկման ժամանակ երիտթուրքերը և բոլշևիկները ընդունելեն «Թուրքահայասատանի մասին» դեկրետի որոշ դրույթներ, հատկապես գաղթական հայերի վերաբնակեցումը Օսմանյան կայսրությունում, որոնք հայտնվել են Ռուսական կայսրության տարածքներում։

Սրանում թաքնված է մեծ աշխարհաքաղաքական ինտրիգ, որը ավելի հստակ կդառնա Միջին Արևելքում և Անդրկովկասում հետագա զարգացումներից արդյունքում, երբ կընդգծվեն մոսկովյան բոլշևիկների և իթթիհադականների համագորխծակցության հետքերը, որոնք մտադիր էին Անգլիայից անջատել հայկական 6 վիլայեթները, հատկապես, որ «Թուրքահայաստանի մասին» դեկրետը սահմանում էր Օսմանյան Կայսրությունում հայկական պետության կազմավորումը, այլ ոչ դրա իրավական ճանաչումը։

Ճիշտ է, խոսվում է նաև «Շիրվանի» նախագծի մասին, համաձայն որի իթթիհադական Թալեաթը, Էնվերը և Ջեմալը Առաջին աշխարհամարտի շեմին կապեր էին հաստատել Տրոցկիի, Զինովևի, Կամենևի հետ, ովքեր նոր աշխարհաքաղաքական նախագծի նախաձեռնողներն էին»։

 

 

 

Աղբյուրը՝ Regnum.ru:

https://regnum.ru/news/2084720.html
 

Input your search keywords and press Enter.