Թուրքիայի ամբողջականությունը Պապի պատարագից է կախված

Ինչո՞ւ է էրդողանը խնդրել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին ընդունել իրեն

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Ստրեմիդլովսկու հոդվածը՝ կապված Էրդողանի Վատիկան այցելության հետ։

«Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Հանդիպումը կկայանա փոտրվարի 5-ի առավոտյան Վատիկանի գրադարանում։ Թուրքական թերթերը Էրդողանի այցելությունը «արտակարգ իրադարձություն» են համարում։ Ի դեպ, Վատիկանից հետո Էրդողանն այցելելու է Հարավային Ամերիկա, որտեղ այժմ գտնվում է Հռոմի Պապը։ Այնտեղ Էրդողանը հարավամերիկյան պետությունների հետ տնտեսական հարաբերություններից զատ, կքննարկի նաև Սիրիայի և Իրաքի իրավիճակը, ինչպես նաև Երուսաղեմի կարգավիճակի հարցը։ Այս նույն հարցերը, կարելի է ենթադրել, որ Էրդողանը կբարձացնի Հռոմի Պապի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահներից Մահմուդ Ջ․ Բայարն է վերջին անգամ հանդիպել Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ի հետ 1959թ․։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի հարաբերությունները Կաթոլիկ եկեղեցու հետ սկսվել են Սուլթան Օրհան Գազիի (1326−1360) կառավարման շրջանից, որը կապված էր թուրքերի կողմից արևելյան քրիստոնյաների տարածքների գրավման հետ։ Սուլթան Մեհմեդ II զորքերի կողմից Կոստանդնուպոլսի 1453թ․ գրավումը իրավիճակը բարդացրեց։

Հռոմեական կուրիան սկսեց տարաբնույթ կոալիցիաներ կազմել՝ ուղղված Օսմանյան կայսրությանը, որը հանգեցրեց պապության միջամտությունը տարբեր արևելյան երկրների և ժողովուրդների գործերի մեջ։

Բայց այն բանից հետո, երբ Ֆրանիսիան XVI դարում համաձանության եկավ Ստամբուլի հետ և ստացավ արևելքի կաթոլիկների հովանավորի կարգավիճակ, Հռոմեական կուրիաները ստիպված էին այլ մեթոդներ փնտրել։

Իսկ Վատիկանը Օսմանյան կայսրության աջակցությունը ստացավ ֆրանսիական հեղափոխությունից հետո։

 

Թուրքիայի նախագահ Բայար և Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ի հանդիպումը

Կողմերը շատ մերձեցան Թանզիմաթի ռեֆորմների շրջանում (1839—1876 թթ․-ականներ)։ Բարեկամական հարաբերությունները հնարավորություն տվեցին Վատիկանին  դառնալ Օսմանյան կայսրության կաթոլիկների հովանավորը։ Փարիզը ցանկանում էր խոչընդոտել Հռոմեական կուրիայի և Օսմանյան կայսրության բանակցությունները, բայց հաջողության չհասավ։ Սուլթանության վերացումից հետո՝ 1923թ․, Թուրքիայի Հանրապետության հետ Կաթոլիկ եկեղեցու դիվանագետները բաց երկխոսություն սկսեցին, ինչին կրկին փորձեց խոչընդոտել Ֆրանսիան, և այս անգամ մեծ հաջողությամբ։

Ըստ այդմ՝ Անկարայի և Վատիկանի հարաբերությունները սկսեցին ծաղկել, երբ Թուրքիան անցավ բազմակուսակցական համակարգին և հատկապես Արդարություն կուսակցության իշխանության գալուց հետո, որը հաջորդեց Դեմոկրատական կուսակցությանը։

Կրոնը այդ հարցում քիչ դեր չի խաղում, քանի որ կրոնական փոքրամասնությունները վաղուց ներգրավված են գլոբալ քաղաքակնության մեջ և կարող են այդպիսով ազդել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և աշխարհում դրա ընդունման վրա։

Այդ իմաստով, դժվար թե պատահական լինի Էրդողանի ներկայությունը 2018թ․ սկզբին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի և ուղղափառ կաթողիկոս Նեոֆիտի հետ Ստամբուլում Երկաթե եկեղեցու՝ Սուրբ Ստեփանոսի վերականգնումից հետո բացման արարողությանը։ Էրդողանն այդ օրը նշեց, որ տխուր իրադարձությունների հիշողությունը չի կարող ստվերել տարբեր ժողովուրդների և կրոնների հետ համատեղ կեցության փորձը։ «Մենք մի խոսք ունենք, որ միասնությունը բազմազանության մեջ է»։ Հաշվի առնելով, որ Սոֆիան 2018թ․ հունվարի 1-ից գլխավորում է ԵՄ-ն, սա հստակ քայլ է Անկարայի կողմից։

Մեկ այլ «տխուր իրադարձություն» թուրքական պատմության մեջ կապված է Օսմանյան կայսրությունում ապրող հայկական համայնքի հետ։ Իտալական կաթոլիկ պարբերական Vatican insider-ը նշում է, որ «Թուրքիայի նախագահը, ով նախկինում բազմաթիվ լարված իրավիճակներ է ունեցել ինչպես եվրոպացի կանցլերների, այնպես էլ հայերի ցեղասպանության հարցով, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և ԵՄ երկրների հետ հարաբերությունները բարելավելու համար՝ հայտարարել է Ֆրանիսա և Վատիկան այցելելու ցանկության մասին»։ Բայց թերթը գրում է, որ 2016-ին Հռոմի Պապի Հայաստան այցից հետո, Թուրքիան հիշեց Սուրբ Աթոռում թուրք դիվանագետի «տանջանքների» մասին, ում վրա հարձակում էին գործել 1977թ․ հունիսի 9-ին ԱՍԱԼԱ-ի մարտիկները։

Միգուցե, Էրդողանը խնդրի Պապին, որ հաշտեցնի Հայաստանի հետ, ինչը կօգնի բարձրացնել իր իմիջը միջազգային դաշտում և կլուծի հայ-թուրքական որոշ հարցեր։ Վերջ ի վերջո, Վատիկանը վստահելի միջնորդ է՝ օգտվելով Երևանի վստահությունից, և որը կապված չէ ղարաբաղյան հակամարտության բարդ գործընթացի հետ, այսինքն՝ Բաքվի կողմից ընդունելի է։

Հայոց Ցեղասպանության հետևանքով սովալլուկ մանուկները

Վատիկանը Էրդողանին կօգնի նաև քրդերի հետ լեզու գտնելու հարցում։ Բացառված չէ, որ Թուրքիան Երուսաղեմի հարցով ևս Վատիկանի աջակցության կարիքն ունի։ Չէ՞ որ Վատիկանից տարբեր հայտարարություններ հնչեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնի հայտարարությունից հետո։

Բայց իսլամական պետություններն այդ հարցի շուրջ շատ ընդհանրական արտահայտվեցին։ Եթե Էրդողանը կարողանար հասնել նրան, որ Թուրքիան և Վատիկանը համատեղ հայտարարություն տարածեին Երուսաղեմի և պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերլյալ, ապա դա ցույց կտար քրիստոնյաների և մուսուլմանների միասնականությունը։

Չմոռանանք, որ Սուրբ Աթոռը լռում է և չի մեկնաբանում այս այցելությունից մանրամասներ, ինչը նշանակում է, որ Էրդողանին ոչ այնքան դյուրին հանդիպում է սպասվում։

Աղբյուրը՝ Regnum.ru:

 

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: Իսկ 1920թ. հունվարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) և 1920թ. Մայիսի 11-ին՝ Սան-Ռեմոյի համաժողովի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչեց այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու է պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-ից միչև 1923թ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարության կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

 

 

 

Input your search keywords and press Enter.