ԱՄՆ-ն հրաձիգն է, քրդերը փամփուշտներն են, Թուրքիան վառոդն է, իսկ ո՞վ է թիրախը

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Մարիա Վիբոյշիկի հոդվածը՝ Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների շուրջ։

Հերթական սրացումը Մերձավոր Արևելքում, որտեղ Պենտագոնը քուրդ զինյալներ է պատրաստում Անկարայի և Դամասկոսի և միաժամանակ Իրանի դեմ կռվելու համար, իսլամիստներին ոչնչացնելու անհրաժեշտության քողի տակ, ցույց է տալիս, թե որքան է Վաշինգտոնը հեռու ահաբեկիչներին վերացնելու ցանկությունից և խաղաղություն հաստատելուց։

Վաշինգտոնին պետք չէ մերձավորարևելյան որևէ երկրի խաղաղությունը՝ ո՛չ Սիրիայի, ո՛չ Իրաքի, ո՛չ Իսրայելի, հակառակ դեպքում չէր լինի այդքան մեծ քանակությամբ պրովոկացիոն քայլեր, որոնք գրգռում են կոնֆլիկտի կողմերին։

Միայն վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի իրավիճակը Վաշինգտոնի գործողությունների պատճառով այն աստիճան թեժացավ, որ այդ երկրի հարևան Թուրքիան գրեթե պատերազմ հայտարարեց քուրդ զինյալներին և նրանց հովանավորներին։

 

Չնայած ուղիղ ձևով Անկարան չի սպառնում որևէ երկրի, բայց Վաշինգտոնի կողմից աջակցություն ստացող քրդական բանակին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է ոչնչացնել։

Թուրքիայի ԳՇ-ի ղեկավար Հուլուսի Աքարը կոչ է արել ՆԱՏՕ-ին չաջակցել ահաբեկչական կազմակերպություններին, իսկ ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հստակեցրել է, որ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող քրդերի դեմ ուղղված գործողությունները Հալեպում դուրս կգան Աֆրին քաղաքի սահմաններից և կհասնեն միչև Մանբիջ քաղաք և Եփրատ գետի արևելք։

Բացի այդ, Թուրքիան պատրաստվում էր ռմբակոծել Հալեպը նախքան իր զորքերի դուրսբերումը։ Արդեն ուրվագծվում են հստակ թիրախները՝ քուրդ զինյալների ռազմական օբյեկտները և տրանսպորտային միջոցների գտնվելու վայրը:

Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է կանխել ԱՄՆ-ի ցանկացած ոտնձգություն։ Ինչպես Դամասկոսը, այնպես էլ Թեհրանը ամերիկյան ոտնձգությունները համարում են միջամտություն երկրի ներքին գործերին։

 Մոսկվան ԱՄՆ այս քայլը որակեց երկիրը մասնատող քայլ։Իրավիճակը քրդերի կողմից վերահսկվող շրջաններում արդյունքում ավելի լարվեց։

Ընդգծենք, որ այս բոլոր գործընթացները տեղի են ունենում 2018թ․հունվարի 25-ին Ժնևում սպասվող Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների շեմին։

Այս ֆոնի վրա ջրի երես է դուրս գալիս Վաշինգտոնի իրական նպատակը։ Սիրիայում պրոամերիկյան ուժերը բացեիբաց խոսում են, որ ԱՄն պայքարում է ոչ թե նախագահ Բաշար Ասադի դեմ, այլ Իրանի և Ռուսաստանի։

Այսպես, հունվարի 15-ին «Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչները բանակցություններ են վարել Սպիտակ տան  և ԱՄՆ կոնգրեսի «գործընկերների» հետ՝ կոչ անելով Վաշինգտոնին՝ ավելի շատ օգնել ընդդիմությանը։ Պատվիրակության անդամ Մուստաֆա Սեջարին հայտարարեց․ «Մենք ողջունում ենք տարածաշրջանում իրանական հեգեմոնիային ընդդիմանալուն ուղղված նախագահ Թրամփի հայտարարությունը․․․»։

Նասր Հարիրին՝ այսպես կոչված «սիրիական ընդդիմության» ներկայացուցիչը, Ժնևի բանակցությունների ժամանակ խնդրեց Թրամփին և Եվրոպական Միության ղեկավարներին ճնշել Ասադին, Ռուսաստանին և Իրանին։

Ի մի բերելով արդյուքները՝ կարելի է ասել, որ քրդական զինյալներին աջակցելու արդյուքնում թուրք-սիրիական  սահմանին քաոս է  առաջանում։ Անկարային ասես հրահրում են, որ ուրիշ երկրների տարածքներում իրականացնի ռազմական գործողություններ՝ ձախողելով Ժնևի հերթական բանակցությունները։

 

Աղբյուրը՝ Regnum.ru:  https://regnum.ru/news/polit/2368730.html

Input your search keywords and press Enter.