Հայաստանի հնագույն պատմությունը

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Այսօր շատ մեծ գիտնականներ վստահ են, որ Հայաստանը մարդկության բնօրրանն է։ Մյուս աղբյուրներից բացի՝ այդ մասին են վկայում Աստվածաշունչը և հնագույն շումերական առասպելները։

«Հայաստանում Ար-ի պաշտամունքը» աշխատությանը վերաբերող նոր գիրք է հրապարակվել՝ «Հայաստանը մարդկության բնօրրան» վերնագրով, որտեղ կրկին ներկայացվում է Ար-Արա աստծված-արարչի պաշտամունքի մասին։

Այն հրատարակվել է 2002-ին և վերահրատարակվել՝ 2011-ին։ Ներկայացնում ենք գրքի վերջաբանը։

«Հայաստանը հնագույն քաղաքակրթության կենտրոններից մեկն է։ Նյութական մշակույթի բազմադարյա հետքերը, դիցաբանությունը, աշխարհագրական անունները և անձնանունները ապացուցում են այն փաստը, որ հայերը Հայկական լեռնաշխարհում բնիկ են և այնտեղ ապրել են հազարավոր տարիներ։

Հունական պատմագրությունը ներկայացնում է հայերի ծագումնաբանության իր տեսակետը։ Հույն պատմագիրներ՝ Հերոդոտոսը, Քսենոփոնը, Ստրաբոնը համարում էին, որ հայերը փռուգիա-թրակիական ծագում ունեին։ Ենթադրությունը հիմնված էր նրանց համանման ավանդույթների, հագուստի, զենքերի տեսակների նմանության, ինչպես նաև Արմենոս Թեսալացի Արգոնավորդի լեգենդի վրա։

Հայկական միջնադարյան պատմագրության մեջ (5-15-րդ դարերի պատմագիրները՝ Խորենացին, Ագաթանգեղոսը, Բուզանդը, Սեբեոսը) գրվում է, որ հայերը Հայկական Բարձրավանդակի բնիկներն են և ապրում են այստեղ Բաբելոնի աշտարակի կործանումից հետո։

20-րդ դարասկզբի կեսերից, գիտնականները՝ հատկապես լեզվաբանները (Իլիչ-Սվիտիչ, Շիրոկով, Կլիչկով, Դոլգոպոլսկի, Իվանով) պնդում էին այն տեսակետը, որ հնդեվրոպական լեզուները կրող ժողովուրդների նախնիները հնդարիական ցեղերն էին, ովքեր ապրում էին Արևմտյան Ասիայիում, ավելի կոնկրետ՝ Հայկական լեռնաշխարհում և հարակից շրջաններում։

Հնդեվրոպացիների հայրենիքը Մերձավոր Արևելքի արևելյան հատվածներում տեղակայելու տեսակետները առաջ է քաշվել Թամազ Գամկրելիձեի և Իվանովի կողմից համատեղ «Հնդեվրոպական լեզու և հնդեվրոացիներ» համատեղ աշխատության մեջ։ Այս տեսակետն ունի շատ աջակիցներ և գիտական շրջանակներում հիմնականում ընդունված է։

Աշխատության մեջ քայլեր են արվել Հայկական լեռնաշխարհում և հարակից շրջաններում տեղակայել հնդեվրոպացիների նախահայրենիքը, ինչպես նաև ապացուցել հայերի՝ իրենց հայրենիքում աֆտոխտոն լինելու հանգամանքը։

Հնագույն դիցաբանական նյութերում տեսակետ կա, որ Հայաստանը արարման և մարդկային քաղաքակրթության ստեղծման կենտրոնն է։ Գրքում քննվում են այս բոլոր գաղափարները։

Խնդրի հնագիտական, էթնոգրաֆիական և լեզվաբանական կողմերը, ինչպես նաև էթնիկական տեղաշարժերի հարցերը բարձրացվել են՝ կենտրոնանալով հայ էթնոսի, պատմության և Հայկական լեռնաշխարհի վրա։ Աշխատության մեջ խոսվում է նաև Ար-Արա աստծո պաշտամունքի մասին նույնպես։

Հնագույն գրավոր աղբյուրները (շումերական «Էնկի և Էնմերկարը», աքքադական «Enuma Elish», հուրիական «Երկնային արքայության մասին») ապացուցում են, որ մարդկությունը ստեղծվել է Աբզու կոչվող երկրում, այլ կերպ՝ Մայր Երկրում Էա-Այա-Հայա-Էնկի աստծո իմաստուն հովանու ներքո։

Այս երկիրը հայտնի է նաև այլ անուններով՝ Կուր, Իրիգալ, Արալի։ Վերոնշյալ և այլ գրավոր աղբյուրներից ակնհայտ է դառնում, որ Աբզուի աշխարհագրական դիրքը համընկնում է այն վայրի հետ, որտեղ Եփրատ և Տիգրիս գետերի  ակունքներն են տեղակայված, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում։ Կտակարանը նույնպես ցույց է տալիս, որ մարդկային ռասան ստեղծվել է Եփրատ, Տիգրիս, Արաքս և Քուռ գետերի ակունքների տարածքում։ Մարդիկ երկրի վրա արավել են Այա աստծո հովանավորությամբ, ինչը նշանակում է «աշխարհի բնիկներ» են կամ «երկրային արարածներ»։ Հուրիա-հայկական դիցաբանության համաձայն («Երկնային թագավորության պոեմը», «Վահագնի ծնունդը»), որը ծագել է Հայկական լեռնաշխարհում, մարդիկ արարվել են Այա աստծո երկրում Այա երկրի մայր աստվածության համադրությամբ և երկնային արարիչ Արեգակ-Ար-ի կողմից։

Երկիրը, որտեղ հայերը արարվել են, կոչվել է Արարատ, Հարք, Հայք։

Որոշակի պատմական շրջանում Արևը՝ ամենամեծ և ամենապայծառ լույսը, որ մարդկությանը ջերմություն և կյանք է տալիս, համարվում է արարչի ուժի դրսևորում, ուստի հայերը պաշտում են նրան որպես Ար-Արա աստված, Արևի աստված։

Այսպես, կարելի է ասել, որ հայերը, Հայկական լեռնաշխարհի բնիկները, ինչ-որ կամուրջ են Տիեզերքում՝ կապելով Մայր Երկիրը Տիեզերքին։

Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում, սեմիթական ցեղերը, աքքադացիները, բաբելացիները և ասորեստանցիները տեղաշարժվել են Արաբական թերակղզուց հյուսիսային Միջագետք (Հայկական լեռնաշխարհի հարավ)։

Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկների հետ հարաբերվելու ընթացքում, որտեղ   հայերի ծագումնաբանության վերաբերյալ հնագույն առասպելները պահպանված էին, սեմիթական ցեղերը իմացան, որ եղել են Այա աստծո երկրի բնակիչներ և արարչության Ար աստծո սերունդները:

Հետո՝ մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներում հույները և պարսիկները Հայկական լեռնաշխարհի բնիկներին կոչեցին հայեր, իսկ երկիրը՝ Արմենիա:

Աշխատության մեջ մեծ դերակատարություն է տրվել Ար-ի պաշտամունքին, որը հայերի հոգևոր և նյութական մշակույթի մեջ մեծ տեղ է գրավում: Մեծ ուշադրություն է դարձվում Ար աստծոն՝ Արևի աստծոն, և այն հարցին, որ Հայաստանը արևի և լույսի պաշտամունքի՝ արևի և լույսի պաշտամունք ունեցող ամենահին երկիրն է:

Անձնանունների և աշխարհագրական անուններին վերաբերող հարցերը քննության են ենթարկվել աշխատության մեջ: Մ.թ.ա. 4-3-րդ դդ.-երում արտադրության մեծ զարգացում կար, ինչի շնորհիվ մեծացավ բնակչության թիվը և բնակավայերը:

Այս հանգամանքը մեծ դեր է խաղացել էթնիկ միգրացիաների համար: Այս գործընթացի արդյունքում, հայկական ցեղային միավորումների մի մասը՝ հնդեվրոպական արիացի ցեղերի նախնիները, տեղաշարժվեցին դեպի Իրան, Հնդկաստան, Հունաստան և այլ շրջաներ՝ պահելով հոգևոր կապը և հիշողություններն իրենց նախնիների և սուրբ Արարատի մասին:

Ժամանակը և տարածությունը թուլացրեց իրենց հայրենիքի հիշողությունները, բայց հոգևոր և նյութական արժեքները, ինչպես օրինակ՝ առասպելները, լեգենդները, ավանդույթները, ինչպես նաև Ար-Արա աստծո պաշտամունքը վերադրաձրեց մարդկանց լույսի և Արևի երկիր՝ Հայաստան:

Այն հանգամանքը, որ հայերենը, հնդեվրոպական մյուս լեզուների հետ համեմատած, ունի հնդեվրոպական լեզուներին բնորոշ հնչյունաբանություն, նույնպես հետաքրքիր է: Անտրոպոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայակական լեռնաշխարհը այնպիսի վայր է, որն ավստրիացի գիտնական Վոն Լուշան անվանեց «Արմենոիդ տեսակի  ծննդվայրը»:

Այսպես, հետազորտությունը մեզ հնարավորություն է տալիս ենթադրել, որ հնդեվրոպացիների նախնիները՝ Հայկական լեռնաշխարհի արիական ցեղերը, ձևավորել են ցեղային համայնք մեկ հայրենիքում: Նրանք երկրպագում էին նույն աստվածներին (Ար-Արա, Արամազդ, Վահագն, Միհր, Անահիտ) և ստեղծել են միանման մշակույթ, որի ժառանգությունը գոյատևել է մինչև մեր օրեր:

Input your search keywords and press Enter.