Ռոժավայի հեղափոխությունը, Նուբարի նահատակությունը և հայերին թողած ժառանգությունը

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Պատմական առումով քրդերն ու հայերը ունեն որոշ ընդհանրություններ։ Նրանք երկուսն էլ  տարիներ շարունակ գտնվել են զավթիչ տերությունների հպատակության տակ։ Միջին դարերում Օսմանյան Կայսրությունը, Իրանը (Պարսկարստան, Սեֆյաններ)  և Ցարական Ռուսատանի տիրապետության տակ և ենթարկվել են բազում հալածանքների։

Այս ճնշումները իրականացնում էին  այս տերությունների իրավահաջորդները, ինչպիսիք են Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի Հանրապետությունը: Այս տերությունները զանգվածային կոտորածներ են իրականացրել հայերի և քրդերի նկատմամբ։ Նրանք ենթարկվել են հարկադիր արտաքսման: Աշխարհագրականորեն կողք-կողքի ապրող քրդերն ու հայերը  միշտ ենթարկվել են ճնշումներ, կոտորածների․․․

Չնայած իրենց ընդհանրություններին,  հայերն ու քրդերն ունեին կրոնական, սոցիալական և մշակույթային  տարբերություններ, ինչն էլ շարունակաբար օգտագործել են հին տերությունները։

Իշխող դասերն ու խավերը փորձում էին նրանց վերահսկել։ Այսպիսով, այս երկու ժողովուրդները  անըդհատ ճնշված էին, շահագործվում և ենթարկվում  բռնաճնշումների:

Իշխող տերություններն ու իշխող դասերը, որպեսզի իրեն գերակայությունը կարողանան պահել այս ժողովրուդների վրա, նրանց ներգրավվում էին կրոնական, աղանդավորական, ազգային օրակարգերի մեջ։ Այսպիսով, նրանք երկու ժողովրուդների ընդհանրություններ էին քողարկում և փորձում էին սեպ խրել նրանց միջև։ Իրականում քրդական ծագման շեյխերը, իշխող ցեղերի առաջնորդների  զգալի մասը Համիդե գնդում էին և այդ գնդերի կազմում  մասնակցում էին Հայոց ցեղասպանությանը։

Քրդերը մասնակցություն են ունեցել  Միության և առաջադիմություն  կուսակցության  ղեկավարների կողմից  իրականացվող Հայոց ցեղասպանության ծրագրերում, ինչն էլ  հայ և քուրդ ժողովուրնդերի միջև հակասությունների պատճառ է դարձել։ Այդ հակասությունները շարունակվել է երկար տարիներ։

1960-ականներից հետո Թուրքիայում բնկավող քրդերին սկսեցին կոտորել։ Այս պայմանները ազատագրական պայքարի և ազգային ինքնության արթնացման համար հիմք հանդիսացան։ Մասնավորապես, քրդական ազգային շարժման պայքարի արդյունքում  2000 թվականին, քրդերի   հայերի ,ասորիների, եզդիների և հասարակական  կառույցների միջև տարաձայնությունները գնալով  քչանում էր։ Քրդերը՝ մտնելով միջազգայնացման գործընթաց և ներգրավվելով հեղափոխական գործնթացներին, սկսեցին ավելի լավ հասկանալ հայերին, ովքեր անընդհատ ենթարկվում էին բռնաճնշումներին, կոտորածների ու հալածանքների։  Պատմական առումով, նույն պետության հալածանքները երկու ժողովուրդների միջև ընդհանրություններ էր ձևավորում։ Իհարկե, այս այս ամենը ոչ բոլոր քրդերի մոտ էր գնտվում նույն մակարդակի վրա։ Կան խմբեր, ովքեր մնացել են իշխող վերնախավի ազդեցության տակ։ Սա նաև հայերին է վերաբերվում։ Ոչ բոլոր հայերն են փոխել իրենց  դիքորոշումը քրդերի նկատմամբ։ Եթե համեմատենք անցյալի հետ, ապա հայերն ու քրդերը, եթե անգամ նույն  տեսակետները չունենային, նրանք նույն խնդիրը սկսեցին ավելի հստակ տեսնել։

Հեղախությունը  վերջ դրեց հայերի և քրդերի միջւ առկա հակասությունները

Այս ամենը հատկապես լավ երևում է Ռոժավայի քրդերի դեպքում։ Ռոժավայի քրդերի մոտ իրենց նկատմամբ ինքնավստահությունը ավելի մեծ էր։ Թուրքիայի Հանրապետության և արաբական երկրների կառավարումները, ԻՊ-ի , ԷԼ-Նուսրայի , «Սիրիայի ազատ բանակի» դեմ մղած պայքարների շնորհիվ Ռոժավան մտնում էր աշխարհի օրակարգ։ Այդ արդարացի  պայքարի արդյունքում ֆաշիստական ավազակախմբերը պարտվել և ոչնչացվել են։

Սկասված պայքարում «Դեմոկրատական միության»  PYD և  նրա ռազմական թևի՝  YPG-ի, ինչպես նաև  Կանանց պաշտպանության ասոցիացիաների դերը մեծ է: Ռաքայում ավազակախմբերի պարտությունից հետո Ռոժավայում նոր շրջան  սկսվեց։

2011 թվականից սկսված այս պայքարի արդյունքում Ռոժավայի հայերի և քրդերի միջև առկա տարաձայնությունները գնալաով քչացավ։ 1915 թվականից հետո  ողջ մնացած հայերի,նրանց ժառամնգների  և քրդերի միջև հակասությունները Ռոժավայի  դեպքերի ժամանակ քչացավ։ 100 տարի հայերի ու քրդերի միջր գոյություն ունեցող այդ անդունդի հաղթահարման համար ճանապարհներ բացվեց։  Այս ամնեը կապված է Ռոժավայի հեղափոխության հետ։

ԻՊ և  նրա նման մի շարք  ահաբեկչական խմբավորումներ  թիրախավորել էին հայերին։ Նրանց հողերն էլ էին գրավել, նրանց ունեցվածքը՝ բռմազավթել։ Հարձակման պատճառով շատերը լքել էին իրենց տները։ Այս ամենով պայմանավորված Ռոժավայում ապրող հայերը այս խմբավորումների դեմ պայքարի ականատեսը դարձան։ Ռոժավայի հեղափոխությունը  հայերին և քրդերին ավելի մոտիկացրեց։

Նուբարի փաղած ժառանգությունը

Ռոժավայում հայերը, քրդերի պես շատ չէին։ Քրդերի համաեմատ ավելի քիչ հայ էր այտեղ ապրում։ Ինչպես Սիրիայի մնացած քաղաքներում, այնպես էլ Ռոժավայում հայերը՝ քրդերի և արաբների համաետատ  ավելի քիչ էին։ «Ժողովրդավարական միություն կուսակցության»   ռազմական թևը՝  YPG-ն, սկսեց պայքար մղել Սիրան և Ռոժավան ամբողջությամբ թիրախավորած, այտեղի բնակչության գույքն ու ունեցվածքը բռազավթած Իսլամկան պետության դեմ։ Հայերի սկսեցին աջակցել YPG-ին։ Այս պաքարի արդյունքում հայերի և քրդերի միջև տարաձայնությունները վերանում էին։

Այս պայքարում հայերի վրա դրական ազդեցություն է թողել նաև Նուբար Օզանյանի պայքարը։ Նուբարը ակտիվ ձևով մասնակցում էր պայքարներին։ Միշտ առաջին գծում էր, առանց վարանելու   պատերազմում էր։ ԻՊ-ի դեմ պայքարում աստիճանաբար դրական տպավորություն էր թողնում:  Այս ամենը գնալով ազդեցություն է ունենում բոլորի վրա։ Այս ամենը  ինչպես  քրդերի, արաբների, այնպես հայերի վրա  իր դրական ադեցությունն է ունենում։ Նուբար Օզանյանը ստանձնեց Միջազգային ազատություն ջոկատի հրամանատարությունը: Նուբար Օզանյանը անձամբ սկսում է դասընթացներ իրականացնել ջոկատի տղաների հետ, ովքեր  աշխարհի չորս կողմից եկել էին Ռոժավա՝պայքարելու ահաբեկիչների դեմ։ Այս ամենի արդյունքում Միջազգային ազատության  ջոկատի հարյուրավոր հրամանատարներ և զինվորներ սկսեցին ուսում ստանալ։

Ռոժավա-Սիլուկ, այնուհետև մնացած բոլոր մարտերի ժամանակ օրինակելի պայքարի արդյունքում նա սկսում է արժանանալ ջոկատի տղաների վստահությանը։Նա նրանց համար դարձավ   համեստության, խոնարհության խորհրդանիշ:

2017թ օգոստոսի 14-ին Նուբար Օզանյանի մահը խորապես ազդում է Ռոժավայի ողջ բնակչության վրա։ Նուբարը իր մահով գալիք սերնդին մեծ ժառանգություն է թողել։ Նրա թողած ժառանագությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտության դեպքում պետք է  պայքարել և այս պայքարը անհրաժեշտ է շարունակել մինչև հաղթական ավարտը։

Նուբարի հուղարկավորումը տեղի է ունեցելՔըմըշլըիի հայկական եկեղեցում, որտեղ բացի հայերից , քրդրեը նույնպես եկել էին հարգելու Նուբարի հիշատակը։ Հնարավոր է, որ Ռոժավայում հայերն ու քրդերը առաջին անգամն էին միասին հավաքվել։  Երկու տարբեր  ազգերի՝ հայերին և քրդերի մեկ տեղ հավաքելը կապված էր Նուբարի անձի հետ։  Եկեղեցում մատուցված պատարագից հետո, Նուբարը հուղարկավորվել է Դերինքում։ Նրա հուղարկավորությանը մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ։ Սիրաիայի տարբեր շրջանից հայեր էին եկել, որպեսզի մասնակցեն  հուղարկավորման արարողությանը։ Հայերի մեծ մասը առաջին անգամ էր այսպիսի հուղարկավորման արարողության մասնակցում։ Ոգեկոչման արարողությանը մասնակցում էին հայեր, քրդեր, արաբներ։ Նուբար Օզանյանի թողած ժառանգությունը կշարունակեն նրա ընկերները։

Input your search keywords and press Enter.