Մշակութային ցեղասպանություն հայ ազգի ցեղասպանությունից հետո․ Հայկական հուշարձանները ոչնչացնելու թուրքական քաղաքականությունը

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Ֆիլմը ցույց է տալիս Արևմտյան Հայաստանում պատմական հուշարձանների վիճակը, որը 1915թ. բռնագրավվել է Թուրքիայի կողմից։ Ի հավելումն, ֆիլմը բացահայտում է թուրքական ղեկավարության վերաբերմունքը հայկական պատմական հուշարձանների հանդեպ և ցույց է տալիս, թե ինչ վիճակում էին այսօր հուշարձանները՝ համեմատած մի քանի տասնամյակ առաջվա հետ։

Նրանք շարունակում են ավերել բացառիկ մշակութային ժառանգությունը, որը ձևավորել  է համաշխարհային քաղաքակրթության մի մասը։ Նման հանցավոր քաղաքականություն վարելով հայկական հազարամյա հուշարձանների հանդեպ՝ թուրքերը ոչնչացնում են հնագույն ժողովրդի մշակույթի պատմությունը։

Այսպիսի աննախադեպ վանդալիզմը կատարելապես ներկայացնում է թուրքական կառավարության վերաբերմունքը ոչ միայն հայերի, այլև յուրաքանչյուրի հանդեպ, ով «քաջություն» ունի կանգնելու նրանց իմպերիալիստական քաղաքականության ճանապարհին։ Նրանք չեն հարգում և չեն գնահատում կրոնը, հավատքը և քրիստոնյա հասարակության պատմությունը, ովքեր ապրում էին Օսմանյան Կայսրության տարածքներում։

Եթե նրանք հարգեին, չէին իրականացնի Ցեղասպանություն հայերի հանդեպ։ Եվ նրանց ժխտողական քաղաքականության լույսի ներքո, զարմանալի չէ, որ ոչնչացնում են անցյալի գանձերը առանց վարանման։

Եվ քանի դեռ ժամանակակից Թուրքիան չի ընդունել իր հանցագործությունները և շարունակում է ջնջել հնագույն հայկական հուշարձանները, ոչ ոք վստահ չէ, որ նրանք չեն կրկնի նույնը։

Սցենարը՝ Սամվել Կարապետյանի

Ռեժիսորներ՝ Տրդատ կարապետյան և Տիրան Կարապետյան

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

 

 

Input your search keywords and press Enter.