Գվատեմալայում Մայաների քաղաքակրթությանը պատկանող հսկայական քաղաք է գտնվել

ԱՐԵՎՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- Գվատեմալայի հյուսիսում լազերային տեխնոլոգիայի օգնությամբ իրականացված աշխատանքների շնորհիվ հայտաբերվել է հսկայական քաղաք, որը պատկանել է  Մայաների քաղաքակրթությանը։  Գվատեմալայում արված հայտագործությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել հնագետների մոտ։  

«DW Türkçe» (DW թուրքերեն) կայքը տեղեկացնում է, որ երկրի հյուսիսում Մայաների քաղաքակրթությանը պատկանող  նոր հայնագործություններ են արվել։ Հնագետների կարծիքով՝ հսկայական չափերի հասնող քաղաքը  դարեր շարունակ գտնվել է հողի տակ։

Օգտագործվել է լազերային տեխնոլոգիա

«National Geographic»-ի ամսագրում տեղ գտած նյութի մեջ նշվում է, որ միջազգային հետազոտողների թիմը իրականացվող աշխատանքների  ժամանակ օգտագործել է լազերային տեխնոլոգիա։ Այս տեխնոլոգիայի շնորհիվ խիտ բուսականությամբ պատված հատվածում հնարավոր եղավ նոր բացահայտումներ իրականացել։ Հետազոտությունների շնորհիվ պարզվեց, որ տարածաշրջանը ավելի բարդ է, քան կարծում էին։  2 հազար 100 քառակուսի կիլոմետր տարածության  վրա իրականացված աշխատանքերի արդյունքում հայնատբերվել է մայաների խոշորագույն քաղաքներից մեկի՝ Տիկալի ոճով կառուցված քաղաք։ Տեղանքում հայտաբերվել են 60 հազարից ավել տներ, պալատներ, փողոցներ  և տարբեր կառույցներ։

Մայաների քաղաքակրթությունը, որը 3000 տարի առաջ ձևավորվել է Հարավային Ամերիկայում, 250-900թթ հասել է  իր գագաթնակետին։ Մայաների քաղաքակրթությունը հայտնի է կրաքարից պատրաստված կառուցներով։  

Այս մասին հայտնում է « gazetekarinca.com » լրատվական գործակալությունը։

Input your search keywords and press Enter.