Երկգլխանի արծվի խորհուրդը Հայաստանում

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Ինչպես անունը ենթադրում է, երկգլխանի արծիվը երկու տարբեր կողմեր նայող արծիվներ են։ Կա նաև արծիվների այնպիսի տարբերակ, որոնք պատկերված են մեկը մյուսի հետևից, որտեղ երևում է միայն հետևի արծվի գլուխը։

Երկգլխանի արծվի հնագույն պատկերները հասնում են մինչև հնագույն ժայռապատկերային արվեստ, հետագայում այն տեսնում ենք Շենգավիթյան խեցեղենի (մ․թ․ա․ 5-4-րդ հազարամյակներ), շումերական արվեստի, խեթական թագավորության, Վանի թագավորության շրջանների նյութերի (Շիվինի աստծո պատկերը, մ․թ․ա․ 9-7-րդ դարեր) և միջնադարյան Անի մայրաքաղաքի ճարտարապետությունում և զարդաքանդակնեում։  

Հայ Արշակունիների, Մամիկոնյանների և Բագրատունիների դինաստիաների զինանշանի վրա պատկերված էր արծվով։ Արծվի գաղափարը տեսնում ենք նաև Արևմտյան Հայաստանի Դիրաբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի արևելյան պարսպի զարդաքանդակներում, որտեղ երկգլխանի արծիվը պատկերված է երկու առյուծների մեջտեղում։

Երկգլխանի արծիվը հայկական ակունքներ  ունի։ Ըստ այդմ՝ «բյուզանդական զինանշանի երկգլխանի արծիվը բավար չէ պնդելու, որ հայկական տարբերակը հելլենիստական, բյուզանդական կամ մուսուլմանական մշակույթի ազդեցության է ենթարկվել»,- վիճարկում է Նիկողայոս Մառը՝ մատնացույց անելով Անիի երկգլխանի արծիվով զարդաքանդակները։

Ո՞րն է երկգլխանի արծվի խորհուրդը։ Այն տարբեր խորհուրդներ ունի, բայց հիմնականում արտահայտում է իշխանություն, ազնվություն, երկնային զորություն, ինչպես  նաև խորհրդանշում է Արեգակը:

Դեպի դուրս տարածված թևերը պաշտպանության նշան են, սուր ճանկերը խորհրդանշում են չարքերի դեմ մշտական պայքարը, մինչդեռ գլուխը խորհրդանշում է միայն իշխանություն։ Սրանից բացի, արծիվները միշտ ասոցացվում են ուժի, քաջության, բարոյականության և իմաստության հետ։

Ինչ վերաբերվում է ինքնին երկգլխանի արծվին, ապա այն արտահայտում է լեզվի, պատմության և ժամանակի գերակայությունը։ Բացի այդ, այն ներկայացնում է երկու հակադիր ուժերի, երկու պաշտպանների հավերժական փոխակերպումը և  մարդկության արարման  չհնացող ճշմարտությունը։ Այս իմաստով, երկգլխանի արծիվը վերաբերվում է Վահագնի ծնունդին և նրա երկակի էությանը։ Նա աստծո որդի էր և միաժամանակ մարդ արարած, ով ամուսնացած էր Աստղիկ դիցուհու հետ։

Այս ընտանեկան միավորումը կնոջ և տղամարդու միավորման արխաիկ խորհրդանիշն է, հպարտ թռչունի օգնությամբ երկինք համբարձվելու, մեռնելու և հարություն առնելու գաղափարն է, ժամանակի և հավերժության, դրախտի և դժոխքի, երիտասարդության և ծերության խորհրդանիշն է։ Երկգլխանի արծիվը և հակադիր կողմերի միավորումը ներկայացնում է արծվի պես վեհ, անվախ և ազնիվ դառնալու հոգևոր զարգացման ճանապարհը։

 

Երկգլխանի արծիվ

Երկգլխանի արծիվ. Սբ․ Էջմիածնի խորհրդանիշը Ճանկռող արծիվ, Բարձրաքաշ, Դսեղի Սուրբ Գրիգորի վանք, Հայաստան Երկգլխանի արծիվ Արևի խորհրդանիշի տակ, Էրզրում, Պատմական Հայաստան, 1310թ․ Էրզրում, Պատմական Հայաստան
Երկգլխանի արծիվ երկու առյուծների մեջտեղում․ Դիարբեքիր, Պատմական Հայաստան  Դիարբեքիրի պարիսպներ Երկգլխանի թագազարդ արծվի պատկեր․ Գանձասար, Արցախ, 13-րդ դար Երկգլխանի թագազարդ արծվի պատկեր․ Գանձասար, Արցախ, 13-րդ դար
Կոստանդնուպոլսի Պատրիարքարանի երկգլխանի արծիվ՝ հիմնված բյուզանդական կայսրության նշանի վրա․ ձախ արծվի գլուխը խորհրդանշում է  Հռոմը, աջինը՝ Կոնստանդնուպոլիսը Հունական Միստրայի երկգլխանի արծիվը, որը մատնանշում է, թե որտեղ է թագադրվել Բյուզանդական վերջին կայսր Կոնստանտին XI-ը։ Սելջուկ-թուրքերի խորհրդանիշը  

Ռուսական արծիվը, 1472թ․

Խեթական երկգլխանի արծիվը

 

Աղբյուրը՝ allinnet.info

Input your search keywords and press Enter.