Արևմտյան Հայաստանից ռազմական գործողության ժամանակ 1500-ամյա հայկական կարաս է հայտնաբերվել

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հակաքրդական գործողության ժամանակ թուրքական զորքերը Արևմտյան Հայաստանից հայտնաբերել են 1500-ամյա կարաս։ Գտածոն հայտնաբերվել է Քրդական աշխատավորական կուսակցության անդամի տնից։ Հաղորդում է  Daily Sabah-ը։

Ժանդարմերիայի ուժերը Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի (այժմ՝ Թունջելի) հայտնաբերել են 1500-ամյա վաղեմության կարաս՝ կավե պահուստարան, որը կիրառվում էր հացահատիկ ամբարելու համար։

Սկզբում կարասը հայտնաբերվելուց հետո թաքցվել է տան գաղտնի տարածքում՝ Կոլոնկայա գյուղում։

 Թուրքական ԶՈՒ-ից հաղորդել են, որ կարասը հանձնել են տեղի թանգարանին, որտեղ էլ հաստատվել է, որ այն 1500 տարվա վաղեմություն ունի։ Կարասը 145 սմ բարձրություն  և 95 սմ լայնություն ունի։ Այն այդ տարածքներից հայտնաբերված իր չափերով ամենամեծ կարասն է։

Հայկական գյուղերում այդքան մեծ կարասները տարածված էին ավանդական տնային տնտեսություններում, հաճախ տեղակայված էին նկուղներում, երբեմն կիսով չափ հողի մեջ։ Այս կավե մեծ տարրաները կոչվում են կարասներ, և հայկական մշակույթի մասն են կազմում անհիշելի ժամանակներից։

Բյուզանդական Հայաստանի քարտեզը, 5-6-րդ դարեր։ Քարտեզի վրա նշված է, թե որտեղից է հայտնաբերվել կարասը։

Ինչպես միշտ, թուրքական լրատվամիջոցներն աղավաղում են  այդպիսի գտածոների պատմական ենթատեքստը, հատկապես, եթե գտածոները հայտնաբերվում են նախկինում հայաբնակ տեղանքներից, ինչպես օրինակ, այսօր արևելյան Թուրքիայից հայտնաբերված նյութերը։  

Թուրքական լրատվամիջոցները մատնանշում են այն փաստը, որ 1500-ամյա գտածոն հայտնաբերվել է մի տարածաշրջանից, որը Արևմտյան Հայաստանի մի մասն էր և բնակեցված էր հայերով, որը  սակայն 5-րդ դարում Բյուզանդական կայսրության կողմից գրավվեց:

Daily Sabah-ը փոխանցում է, որ Թունջելին հնագույն քաղաքակրթությունների կենտրոնն է եղել՝ ներառյալ հռոմեացիների, բյուզանդացիների, Սասանյանների և Սելջուկյան կայսրության։

Չնշելով հայերին, բայց ներառյալ սելջուկներին, ովքեր ներթափանցեցին Արևմտյան Հայաստան բացահայտված կարասից 500 տարի անց։

Թվում է, թե քրդական և թուրքական լրատվամիջոցները կարասի շուրջ ներքաշվել են քարոզչական պատերազմի մեջ։

Daily Sabah-ն առանձին հոդվածով հաղորդում է, որ քրդական YPG-ի աջակիցները պնդում են, որ կարասը քրդերի պատմական ժառանգությունն է և բռնագրավվել է թուրք զինվորների կողմից Աֆրինում, որտեղ թուրքերը մարտական գործողություններ են մղում քրդերի դեմ։

Twitter-ում Չիկագոյի թուրք հյուպատոսը գրառում է արել՝ պնդելով, որ դրանք «կեղծ լուրեր են»։

Umut Acar@AcarUmut

Կեղծ լուրերը սահմաններ չունեն։

https://www.dailysabah.com/history/2018/01/31/huge-1500-year-old-pithos-discovered-in-anti-terror-operations-in-eastern-turkey

Այսպիսով, հայկական մշակութային գտածոն՝ կարասը, հայկական մշակույթի անբաժան մասն է, բայց թուրքական լրատվամիջոցներում չի ներկայացվել որպես հայկական պատմական ժառանգություն, այլ դարձել է քրդերի և թուրքերի համար վիճաբանության առարկա։

Դժբախտաբար հայկական մշակութային ժառանգությունը աղավաղվում է (հաճախ միտումնավոր) և վերջ ի վերջո, անհետանում։ Այն բանից հետո, երբ հայերը 20-րդ դարի սկզբներին ստիպողաբար արտաքսվեցին իրենց բնակվայրերից, նրանց մշակութային ժառանգությունը յուրացվեց և բաժանվեց «հաղթողների» միջև, ովքեր կարծես չեն կիսվում և յուրացնում են պատմական հայկական տարածքները և դրա հարուստ մշակութային ժառանգությունը։

 

Աղբյուրը՝ peopleofar.com

Input your search keywords and press Enter.