Հայոց և այսպես կոչված «արամեական» գրերը

Աղյուսակ 18-ը ցույց է տալիս, որ գրերը ծագել են հայոց գրերից։ Գրականության մեջ ասվում է, որ բոլոր գրերը ծագել են փյունիկյանից ներառյալ այսպես կոչված «արամեականը»։

Փյունիկյանը, ինչպես նաև Կիլիկյան և Խեթական թագավորությունները և շատ այլ երկրներ Առաջավոր Ասիայում և Հայաստանում եղել են Հայկական թագավորություններ և հնագույն ժամանակներից խոսել են հայերեն և կիրառել հայոց գրերը։

Այնուամենայնիվ, 19 դարում և 20-րդ դարի սկզբներին կարծիք կար, որ խեթերենը սեմական լեզու է։ Բայց նախորդ դարաշրջանի 20-ականներին Հայկական լեռնաշխարհում գտնվող Խեթական թագավորության մայրաքաղաք Խաթուսայում իրականացված պեղումների արդյունքերը հաստատցեին, որ նրանց լեզուն հնդեվրոպական ծագում ունի։

Ովքե՞ր էին արամեացիները։ Ասվում է, որ նրանք Արաբիայի սեմական ցեղերից են ծագել և մ․թ․ա․ XIV-XI դարերում ապրել են Առաջավոր Ասիայում։ Բայց “Արամը” տիպիկ հայկական անուն է (Արևի որդի) և հայկական թագավորությունները Առաջավոր Ասիայի գոյություն են ունեցել ավելի վաղ, քան այսպես կոչված՝ «արամեացիները»։

Տպավորությունն այն է, որ արամեացիները սեմական արմատներով և լեզվով զարգացած ցեղեր էին։  Ինչո՞ւ արվեց այս ամենը։ Երկու համալսարանական գրականություն կա՝ «Հայ ժողովրդի պատմություն» հայերենով [63, էջ. 43] և ռուսերենով [62, էջ. 38], որտեղ գտա երկու տապանաքարերի  լուսանկար՝ արձանգրությունով։

Տապանաքարի վրա գրված է․ «Արտաշես Ա-ի տապանաքար։ Հայերեն լեզվով»։ Արտաշես Ա թագավորը Մեծ Հայքի թագավորն էր մ․թ․ա․ 189-160թթ․։ Նա կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը (մ․թ․ա․ 188 թ․) Արաքս գետի մոտ՝ Արարատյան դաշտավայրում, ինչպես նաև մի ամրոց՝  Կարթագենի զորավար Հաննիբալի օգնությամբ։ Ինձ համար տարօրինակ էր, թե ինչու է հայոց թագավորը հայ ժողովրդի համար նախատեսված տապանաքարի վրա թողել  այլ լեզվով (այսպես կոչված՝ «արամեական») արձանագրություն։ Սա անհնար է։ Ինչո՞ւ են պատմաբաները վստահ, որ ինչ-որ «արամեական» ցեղ (ընդամենը 3 դար գոյություն ունեցող և նույնիսկ երկիր չունեցող) ուներ այբուբեն, բայց Մեծ և հնագույն հայոց թագավորությունը չուներ։ Ես կարծում եմ, որ «արամեացիները» երբեք էլ գոյություն չեն ունեցել։

Նրանք հայերն էին, ովքեր ապրում էին Առաջավոր Ասիայի հայոց թագավորություններում և օգտագործում, բնականաբար, հայոց լեզուն և այբուբենը։ Այս ամենը հաստատելու համար, ես որոշեցի փորձել կարդալ այդ արձանագրությունները հայերեն։ Եվ արդյունքը գերազանց էր։ Ես նորից գրեցի քարի գրվածքները, ինչպես որ կար, և տեսա, որ շատ հնչյուններ նման են մեր այժմյան այբուբենի հնչյուններին։

Հնչյունը, որը կրկնվում էր ավելի շատ, կարող էր լինել «ա» տառը, քանի որ այն բնորոշ է հայոց լեզվին։ Ես «արամեական գիր» գտա որոշ գրքերում, ներառյալ Աճառյանի «Հայերեն գրավոր լեզուն»  և շատ զարմացա։ «Արամեական» հնչյունների աղյուսակում, որը նույնատիպ է հայերենի հետ, չէր արվել համեմատություն։ Օրինակ՝ արամեական  «պ» հնչյունը հայերենում նույն  է, բայց բառարանում դրված է հայերեն «մ»-ի, «լ»-ի դիմաց։  Եվ այդպես շարունակ։ Ես հասկացա՝ ինչու է արվել այս խառնաշփոթը։ Ասվում է, որ նախքան Քրիստոնեության ընդունումը հայերը գրավոր լեզու չեն ունեցել և հայերեն գրքերը այրվել են, բայց տապանաքարերի արձանագրություններն անհնար էր ամենուրեք ոչնչացնել։ Այսպիսով, մշակվեց «արամեական գիրը» և այբուբենի տառերը միտումնավոր խառնվեցին՝ հայերեն հնագույն արձանագրությունները կարդալն անհնարին դարձնելու համար։

Ես «արամեական» հնչյունները (նաև փյունիկյան) տեղադրեցի հայերեն նույն հնչյունների կողքին և բացահայտեցի, որ «արամեական» 28 հյունչններից 17-ը նույն հայերեն հնչյուններն են, 7-ը՝ նման են, և 4-ը՝ տարբեր։

Սա նշանակում է, որ հայոց գրերը գոյություն ունեին 600 տարի ավելի վաղ, քան Մաշտոցը վերագտավ այն, և բոլոր այսպես կոչված «արամեական» արձանագրությունները հայերեն են։ Այսինքն՝ Արտաշես Ա-ի տապանաքարը հայերեն էր գրված հայոց գրերով։

Հատված՝ Պարիս Հերունու «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքից։

Աղբյուրը՝ allinnet.info։

Input your search keywords and press Enter.