Պատմական Սասունի աշխարհագրությունը և վարչական կառուցվածքը

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- Սասունը հյուսիսում սահմանակից է  Մուշին, հարավում՝ Սիլվանին, արևմուտքում՝ Քուլթին, արևլեքում՝ Քոզլուքին։

 Սասունի տարածքը հաջորդաբար մտել է Ուրարտուի (մ․թ․ա․ IX—VI դդ․), Երվանդունիների (մ․թ․ա․ VI—III դդ․), Արտաշեսյանների (մ․թ․ա․ II—մ․թ․ I դդ․). հայ Արշակունիների (I—V դդ․) թագավորությունների մեջ։  Սեպագիր արձանագրությունների մեջ նշվում է, որ Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասարը  (մ․թ․ա 1098-1068թթ)  Ազու լեռներում պատերազմել է քուրտի կամ էլ քուր-տի-ե ցեղի հետ։ Արևելագետ Դրիվերը նշում է, որ Ազու լեռները նույն Սասունի լեռներն են։

Միջին դարերի երկրոդ կեսին Սասունը և նրա շրջակայքը ավել մեծ նշանակություն են ձեռք բերում։  Սասոն  շրջանը անվանափախվում է Սասունի/Սանասուկ։ Այս շրջանում հնագույն Սասունը հայ պատմագրության  մեջ սկսեց ավելի մեծ նշանակություն ունենալ։ Տվյալ ժամանակաշրջանում Սասունի շրջանում 10 քաղաք կար- Սասուն, Շատախ, Տալվորիկ,Հույտ-Բռնաշեն, Փսակ, Հազզո-Քաբլջոզ, Մոտկան, Հյանք, Քուլբ և Գարզան։

Ըստ արաբ պատմագիրների՝ Սենասինե շրջանը արևելքում սահմակաից է Բիթլիսին, հյուսիսում՝ Մուշին, արևմուտքում՝ Բինգյոլին,հարավային մասը ընդգրկում էր  լեռնային տարածք։   

Ըստ պատմագիտական աղբյուրների, Սասունի բեյությունը հիմնվել է Սասնա բերդում՝ Օսմանյան  տերությունից շատ ավելի շուտ։ Ներկայումս Սասնա բերդը ժողովրդի մետ տարածված է Քալեյուլու անվամբ։

Սուլթան Ահեղի՝ 1515թ Իրան կատարած աշավանքների ժամանակ, այս շրջանը անցնում է Օսմանյան տերության կազմի մեջ։  Մինչև 19-րդ դարի կեսերը հանդիսանում էր Տիգրանակերտի, իսկ Քրդստան նահանգի ստեղծումից հետո հանդիսանում էր նրա վարչական տարածքը։ 1864թ սկսած Սասունը ուներ կիսանկախ կարգավիճակ։

Օսմանյան տերությունում  վիլայեթների ստեղծումից հետո Սասունը մտել է Սղերդ սանջակի, Դիարբեքիր վիլայեթի, այնուհետև Մուշ սանջակի, Բիթլիս վիլայեթի մեջ։ XIX դարի վերջին Սասունի տարածքը (բաղկացած էր 10 վանից  կամ գյուղախմբից) մտել է Բիթլիսի վիլայեթի, Մուշի, մասամբ նաև Գենջի և Սղերդի սանջակների մեջ։.

  

16-րդ և 18-րդ դդ վարչական բաժանումները

Տարեթիվ Էյալեթ Վարչական կարգավիճակ
1515 Տիգրանակերտ Սասուն և Հազզո երկու տարբեր գավառակներ
1520 Տիգրանակերտ Սասուն և Հազզո երկու տարբեր գավառակներ
1568 — 1574 Սասուն Սասուն և Հազզոն ներառված էին վարչական միավորների ցուցակում
1578 — 1588 Տիգրանակերտ Սասունը Տիրգրանակերտ նահանգի կազմում էր, Հազզոի մասին տեղեկություններ չկան
1609 Տիգրանակերտ Սասունի վերաբերյալ տեղեկություններ չկա
1626 — 1637 Տիգրանակերտ Սասունը և Հազզոն ներառված չեն վարչական միավորների ցուցակի մեջ
1653 Տիգրանակերտ Սասունը և Հազոն ներառված չեն վարչական միավորների ցուցակի  մեջ
1733-1739 1747-1785 1795 Տիգրանակերտ 17-րդ դարի  վարչական միավորների ցանկում բացակայում է Սասունի և Հազզոյի անվնաումները
 

Սասունը 18-րդ դարի վարչական միավորների ցանկում

Տարեթիվ Էլայեթ Վարչական կարգավիճակ
1821 Տիգրանակերտ Սասունը չի հիշատակվում
1823 Տիգրանակերտ Սասունը չի հիշատակվում
1839 Տիգրանակերտ Սասուն և Հազզո տեղը նշված է Գարզան քազա
1840 Տիգրանակերտ Նշված է Սասուն ավան,որը գտնվում է Գարզան քազայի մեջ
1848 Քրդստան Սասուն ավանը և Հազզո գյուղաքաղաքը  գնտվում էին  Գարզան քազայի մեջ
1856 — 1857 Քրդստան Սասունի և Հազզոն չի նշվում։ Գարզան քազայի  փոխարեն ստեղծվել է Բեշիրի քազան
 

Սասունը ըստ   վիլայեթների մասին օրենքի

Տարեթիվ Վիլայեթ Սանջակ Քազա Նահանգապետարան Ավան Գյուղ
1869 – 1870 Տիգրանակերտ Սղերդ Գարզան Սասուն Սասուն 26
Բահեմս 15
Մուտքի 37
Գավառ 25
Հազո 18
Փրնեշին 34
Տարեթիվ Վիլայեթ Սանջակ Քազա Ավան Տուն Գյուղ
1871 — 1872 Տիգրանակերտ Սղերդ Սասուն Սասուն 1612 120
Հյան 1242 34
1884 Բիթլիս Սղերդ Հազո      
1890 Բիթլիս Սղերդ Հազո     59
1892 Բիթլիս Մուշ Սասուն      
1896 Բիթլիս Մուշ Սասուն      
1898 – 1899 1900 Բիթլիս Մուշ Սասուն      

 

Սասունի պատմական գավառներից միայն Փսանքի, Խաբըլջոզի, Խիյանքի, Խութի, Խարզանի, Տալվորիկի մի հատվածի տարածքները նախ կցվեցին Սղերդի նահանգին (1927): Կենտրոնը Խաբըլջոզի շրջանի մի հատված հանդիսացող գյուղաքաղաքը եղավ՝ դառնալով Սասուն քաղաք: Հետագայում (1935թ.) այդ նույն տարածքը վերանվանվեց Սասոն: Այնուհետև Սասոնը Սղերդից տեղափոխվեց Բաթմանի նահանգ և այժմ էլ Բաթման նահանգի հյուսիսային մարզն է: Բուն Սասունը, այսինքն` Բոզկանը, կցվեց Մուշին: Մուշին է կցվել նաև Շատախը: Խուլբը Դիարբեքիրի նահանգի կազմում հայտնվեց: Մոտկանը մինչ այդ արդեն Բիթլիսին էր կցված, իսկ Հազզոյի շրջանը, Քոզլուք անվանափոխվելով, նախ Սղերդի առանձին մարզ էր կազմում։

Օսմնայան Կայսրությունում և Հանրապետական Թուրքիյաում շարունակվող փոփոխությունների կարևոր պատճառներից մեկը, տվյալ շրջանում ընթացող քաղաքական դեպքերն էին։ Բացի դրանից, տարածաշրջանի ցեղային առաջնորդների ըմբոստությունները ընդդեմ կենտրոնական իշխանության, հաճախ հանգեցրեցին մարզերի և վիլայեթների սահմանների փոփոխության:

1940թ հետո երկար տարիների Սասունում ոչ մի փոփոխություն չի եղել։ Բաթման քաղաքի բնակչության աճի հետ զուգըթաց, Բաթմանը դարձավ նահանգ, իսկ Սասունը և Քոզլուքը մարզեր։

Այս մասին հայտնում է «sasun.org » կայքը։

 

 

 

 

Input your search keywords and press Enter.