Պատերազմը, ավերածությունը բացահայտում են Հալեպի թաքնված պատմական մասունքները

Մարդիկ քայլում են հին Հալեպի Բադ ալ-Նասրի դարպասների կողքով։ Սիրիայի պատերազմը խաթարում է մարդկանց կյանքերը և տները, բայց այդ ավերածության ֆոնին որոշ հնագույն գաղտնիքներ բացահայտվում են։ Պատերազմից հետո Հալեպի վնասված հնավայրերի  վերականգնման աշխատանքները սկսվել են։ Երբ կամավորները սկսեցին Բաբ ալ-Նասր դարպասի վերականգնման աշխատանքները, սալահատակի և ավելացված պատերի ճեղքված շերտերը և որոշ ավերված մասերը  ի հայտ բերեցին դարպասների արտաքին մասի բնօրինակ կառուցվածքը և ճարտարապետությունը։

Հալեպի հնագույն հատվածում որոշ կառույցների ժամանակակից շերտերի ավերումը բացահայտում է պատմական գաղտնիքներ հարյուրավոր տարիներ անց։

Երբ Հալեպում սկսվեց պատերազմը, անմիջապես Սիրիայի տնտեսական կառույցները, հին վաճառակետերը այրվեցին և ավերվեցին, հին քաղաքի դարպասի պատերը նույնպես մեծ վնասներ կրեցին։

Բաբ ալ-Նասրը կամ Հաղթանակի դարպասը այն հնավայրերի շարքում էր, որը պատերազմի ընթացքում մեծ վնասներ կրեց, երբ ապստամբները վերահսկում էին քաղաքի այդ հատվածը, մինչև նրանց՝ 2016թ-ի դեկտեմբերին դուրս մղելը։

Հաղթանակի դարպասը կառուցվել է 1212թ․ և ամենակարևոր դարպասն էր, որը պահպանում էր հին Հալեպի հյուսիսային պատերը, որն ուներ ինը պատմական դարպասներ։  

Պատերազմից հետո կամավորները սկսեցին հին Հալեպում փրկել իրենց քաղաքի ժառանգությունը՝ հաճախ ծախսելով իրենց ժամանակը և գումարները։ Նրանք, ովքեր աշխատում էին Հաղթանակի դարպասը ամրացնելու և վնասված հատվածները վերականգնելու վրա, իրենց կոչում են «Բաբ ալ-Նասրի ընկերներ»։

Երբ սկսեցին աշխատանքները, սալահատակին և պատերին ավելացված շերտերի ճեղքերը և որոշ վնասված հատվածները ի հայտ բերեցին դարպասների արտաքին մասի բնօրինակ կառուցվածքը և ճարտարապետությունը։ Հայտնաբերված մասը ներառում է Սրբության սրբոցը և «պաշտպանական աշտարակը», որը պատերազմի ժամանակ օգտագործվել է հին քաղաքը զավթիչներից պաշտպանելու համար։

Բնօրինակ պատերի հավելյալ շերտերը և նկարազարդումները թափվելուց և հնավայրի աշխատողների կողմից հատակը և պատերը հողից ամբողջությամբ մաքրելուց հետո,  պատերի վրա բացահայտվեցին  անցքեր, որոնք ժամանակին դարպասների փականներ են եղել։ Պարզվեց նաև, որ երկար փայտերը են դրվել այդ փականների վրա՝ դարպասն ամբողջությամբ փակելու համար։

Անմիջապես դարպասի ետևում բացահայտվեց նաև թունելի անցք, բայց դեռևս պարզ չէ, թե ինչի համար է այն օգտագործվել, քանի որ պատմական գրականության մեջ դրա մասին հիշատակություն չկա։ Ամենակարևոր բացահայտումը, ինչևէ,  երկշերտ սանդուխքն էր՝ թաքնված պատի ետևում, որը ձգվում էր մինչև դարպասների գագաթի փոքր հարթակ։

Պատմության ուսումնասիրող և կամավորների ակտիվ անդամ Ալա Սայյեդը Xinhua-ին պատմեց, որ իրենց բացահայտումը պատմական գրքերում կարևոր հավելում կլինի։

 

«Վերականգնման գործընթացի ժամանակ սանդուխքը ծածկվել է պատով։ Բայց հենց որ պատի վրա սկսեցին հայտնվել ճեղքեր և փոշին թափվել այդ ճեղքերից, պատը սկսեց թափվել, և մենք բացահայտեցինք մի անցք, որը փակված էր մնացել հարյուրավոր տարիներ և տանում էր դեպի բնօրինակ կառույցի պատմական սանդուխքը, որն ամբողջությամբ թաքնված էր և ուներ 800-ամյա վաղեմություն»,- պատմեց նա։

Այս սանդուխքը տանում է դեպի ալ-Նասր դարպասի «պաշտպանական աշտարակի» գագաթը, որը հակառակը կարող էր հասանելի լինել մոտակայքում գտնվող կառույցներին։

Նա ասաց, որ բացահայտումը նրանց երջանկացրել է, և իրենց ջանքերը վերջապես արդյունք են տվել։

«Իրականում, երբ մենք բացահայտեցինք և մտանք, այն թաքնված էր, քանի որ հարյուրավոր տարիներ փակված էր, և մենք առաջինն էին, որ մտանք»,- նշեց նա։

Այն անվանելով «գաղտիքների դարպաս»,- Սայյեդն ասաց, որ որքան շատ աշխատանք տանեն հին պատերի ներսում, այնքան շատ բան կբացահայտեն։

Նա նշեց, որ որոշ գտածոներ, որ նրանք հայտնաբերել են, դեռ բացատրության կարիք ունեն, օրինակ՝ դարպասի ներսի պատերի հին արձանագրությունները։ Նրանք տղամարդու և կնոջ համար էին արված, և անունների կողքին կային արմավենու դրոշմներ։

Նա ասաց, որ հավանաբար անունները գրվել են հունական ժամանակներում, բայց դրանց պատմությունն անհայտ է, քանի որ նրանք կարող է սիրահարներ կամ զույգ լինեին։

Երբ հավելյալ շերտը հեռացվեց, փոքր պատի վրա հայտնաբերվեցին  նաև մատնաչափ անցքեր։ Հավանաբար սրանք այն մարդկանց մատնահետքերն էին, ովքեր անցյալում հավատում էին քարերի բուժիչ հատկությանը։ Սայյեդի խոսքով՝ վերականգողական պրոցեսը հնարավորություն տվեց բացահայտելու թաքնված սանդուխքը և դարպասի ներսի հատվածում այլ «առեղծվածային» նյութեր։

«Փաստորեն, եթե Հալեպն այդ դաժան պայմանների միջով չանցներ և հնագույն դարպասները չվնասվեին և չվերականգնվեին, մենք այս ամենը բացահայտելու հնարավորություն երբեք չէինք ունենա»,- հավելեց նա։

 

Աղբյուրը՝ Xinhua

Input your search keywords and press Enter.