Ռուսաստանը Cy-25-ի խոցումից հետո փակել է Սիրիայի օդային տարածքը թուրքական օդուժի համար:

ԿԻԼԻԿԻԱ — Ռուսաստանն օրերս փակել է Սիրիայի օդային տարածքը թուրքական օդուժի համար։ «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում թուրքերն այն այլևս օգտագործել չեն կարողանում, նման տեղեկություն է տարածել թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի թղթակից Ուղուր Էրգանը:

Ըստ առաջ քաշված վարկածի՝ նման քայլի ռուսական կողմը դիմել է, երբ Սիրիայում թուրքամետ ջիհադական խմբավորումներից մեկի զինյալների կողմից խոցվեց ռուսական Cy-25 գրոհիչը:

Լրագրողը նաև նշել է, որ արգելքը չի գործում միայն թուրքական անօդաչու սարքերի համար, որոնք դեռևս կարողանում են թռչել Աֆրինի վրայով:

Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում:

Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

 

Աղբյուրը՝ tert.am:

Input your search keywords and press Enter.