Հռոմի Պապը Խօսեցաւ 20-րդ Դարու Առաջին Ցեղասպանութեան Մասին Եւ Կատարեց Գրիգոր Նարեկացիի Վարդապետացման Կարգ

  • by Éditeur, April 12, 2015 in Միջազգային Քաղաքականութիւն
474 դիտում
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարին մէջ Հայոց ցեղասպանութեան 100-­րդ տարելիցին նուիրուած պատարագի իր քարոզին մէջ Հռոմի Ֆանսիս պապը արտասանեց «ցեղասպանութիւն» բառը` Հայոց Մեծ եղեռնը համարելով 20-­րդ դարի առաջին ցեղասպանութիւն: Ան խօսեցաի նաեւ անկէ ետք տեղ գտած այլ ցեղասպանութիւններու մասին` յիշատակելով Ռուանտան: Հռոմի պապը ողջունեց պատարագին ներկայ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսին, Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսին, Հայ կաթողիկէ պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ.-­ին: Ան խօսեցաւ նաեւ հայերու հարուստ մշակութային ժառանգութեան մասին` նշելով երաժշտութեան, ճարտարապետութեան եւ այլ ոլորտներու մէջ անոր ձգած անջնջելի հետքը: Ինչպէս այս պահուն Հռոմէն կը տեղեկացնէ «Արմէնփրես»-­ի թղթակիցը, պատարագի ընթացքին կատարուեցաւ նաեւ Սուրբ Գրիգոր Նարեկացիի վարդապետացման կարգ: Հնչեց լատիներէն ֆորմուլան եւ Նարեկացին յայտարարուեցաւ Տիեզերական եկեղեցւոյ վարդապետ: Յիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարին մէջ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած պատարագը պատմական է. առաջին անգամ Հռոմի պապը պատարագ կը մատուցանէ` յիշատակելով ցեղասպանութիւնը: Մինչ այժմ եղած են միայն աղօթքներ տարբեր ցեղասպանութիւններու զոհերու հոգիներու հանգստութեան համար, բայց պատարագ դեռ չէր մատուցուած: Յատկանշական է, որ պատարագը նախաձեռնած է անձամբ Հռոմի Ֆրանսիս պապը: Սուրբ Պետոսի տաճարին մէջ հաւաքուած են պատուիրակութիւններ տարբեր մայր ցամաքներու երկիրներու հայկական համայքներէն: http://www.yerakouyn.com/?p=77999

Pope Francis described the massacre of as many as 1.5 million Armenians as "the first genocide of the 20th century" at a 100th anniversary Mass on Sunday, choosing words that could draw an angry reaction from Turkey.

  VATICAN CITY: Pope Francis described the massacre of as many as 1.5 million Armenians as "the first genocide of the 20th century" at a 100th anniversary Mass on Sunday, choosing words that could draw an angry reaction from Turkey. Muslim Turkey accepts that many Christian Armenians died in clashes with Ottoman soldiers beginning in 1915, when Armenia was part of the empire ruled from Istanbul, but denies hundreds of thousands were killed and that this amounted to genocide. It was the first time a pope has publicly pronounced the word "genocide" for the massacre, repeating a term used by some European and South American countries but avoided by the United States and some others to maintain good relations with an important ally. Pope John Paul II and Armenian Apostolic Church Supreme Patriarch Kerekin II called it "the first genocide of the 20th century" in a joint written statement in 2001. Francis, who has disregarded many aspects of protocol since becoming pope two years ago, uttered the phrase during a Vatican audience with an Armenian delegation in 2013, prompting a strong protest from Ankara. At the start of the Armenian rite Mass in St. Peter's Basilica, the Argentine-born pontiff described the "senseless slaughter" of 100 years ago as "the first genocide of the 20th century", which was followed by "Nazism and Stalinism". "It is necessary, and indeed a duty, to honour their memory, for whenever memory fades, it means that evil allows wounds to fester. Concealing or denying evil is like allowing a wound to keep bleeding without bandaging it!" he said. The Turkish foreign ministry was expected to issue a statement on his use of the word "genocide" later on Sunday. Francis's comments were published by Armenian President Serzh Sargyan's office on Sunday. "We are deeply grateful to His Holiness Pope Francis for the idea of this unprecedented liturgy ... which symbolizes our solidarity with the people of the Christian world,” Sargyan said in a speech at a Vatican dinner on Saturday evening. The pope said genocide continues today against Christians "who, on account of their faith in Christ or their ethnic origin, are publicly and ruthlessly put to death - decapitated, crucified, burned alive - or forced to leave their homeland." Islamic State insurgents have persecuted Shi'ite Muslims, Christians and others who do not share their ultra-radical brand of Sunni Islam as they carved a self-declared caliphate out of swathes of Syria and Iraq, which share borders with Turkey. Francis also urged reconciliation between Turkey and Armenia, and between Armenia and Azerbaijan over the disputed Caucasus mountain region of Nagorno-Karabakh. The appeal came in a letter handed out during a meeting after the Mass to Sargyan and the three most important Armenian church patriarchs present.   http://www.channelnewsasia.com/news/world/pope-calls-armenian-massa/1779670.html Այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս պատմական  արարողությունից րոպեներ անց  համաշխարհային մի շարք առաջատար լրատվամիջոցներ, անդրադառնալով պատարագի խորհրդին, կրկին ուշադրությամբ սևեռվեցին  պապի արտասանած և աշխարհում չարչարված մեկ բառի վրա՝ կհնչի  ցեղասպանություն բառը, թե՞ ոչ: Աշխարհի տարբեր անկյուններից Վատիկան ժամանած հազարավոր և բազմազգ հավատացյալների առջև պապը խոսեց հայ ժողովրդի մեծագույն ողբերգության, Գրիգոր Նարեկացու մեծության, «տառապանքով և մարտիրոսությամբ թրծված»  մեր պատմության մասին, որը թանկագին գոհար անվանեց և ընդհանրական եկեղեցու հպարտություններից մեկը: «Սիրելի հայ եղբայրներ և քույրեր, արդեն մեկ դար է անցել այն սարսափելի ոճրագործությունից, որը ձեր ժողովրդի համար հիրավի մարտիրոսություն եղավ:- նշեց Ֆրանցիսկոս պապն իր խոսքում,- Շատ անմեղ մարդիկ մահացան որպես Քրիստոսի անվան խոստովանողներ և մարտիրոսներ: Այսօր չի գտնվի որևէ հայ ընտանիք, որը այդ դեպքերի պատճառով կորցրած չլինի իր հարազատներից մեկին: Սա իսկապես դարձավ «Մեծ Եղեռն», ինչպես դուք եք կոչել այդ ողբերգությունը: Այս առթիվ ես մերձավոր կապ եմ զգում ձեր ժողովրդի հանդեպ և ուզում եմ հոգեպես միանալ այն բոլոր աղոթքներին, որ բարձրանում են ձեր սրտերից, ձեր ընտանիքներից և ժողովրդից»: 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ի լուր աշխարհի ևս մեկ անգամ բնորոշելով որպես  ցեղասպանություն՝ պապը կոչ արեց առանց զիջումների ընդդիմանալ նման ոճրագործություններին, քանի որ դրանց անտեսումը ծնում է աստծուն և մարդկային արժանապատվությունը անարգող նոր աղետներ: «... Կատարվածին  անդրադառնալը ոչ միայն հայ ժողովրդի և ընդհանրական եկեղեցու, այլև ողջ մարդկության պարտականությունն է, որպեսզի այս ողբերգությունից եկող ազդակները  կանխեն նման նոր արհավիրքները... Բոլոր նրանք, ովքեր  պետական և միջազգային կառույցներ են ղեկավարում, պարտավոր են  ընդդիմանալ նման ոճիրներին՝ առանց  որևէ կասկածի և զիջումների»: Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, եկեղեցական տարբեր թեմերի առաջնորդներ Հայաստանից և աշխարհասփյուռ գաղթօջախներից, պետական  պաշտոնյաներ և մշակութային գործիչներ: «Հայ ժողովուրդը շնորհակալությամբ է հիշում բոլոր նրանց, ովքեր ոչ միայն բարձրաձայնեցին հայոց ցեղասպանության մասին և դատապարտեցին, այլև մարդասիրական առաքելություններ  իրականացրեցին՝  օգնելով  հաղթահարել բազմապիսի դժվարություններ»,-իր ողջույնի և շնորհակալության խոսքում նշեց  ՆՍՏՕՏՏ Գարեգին Բ-ն  և անդրադարձավ կաթոլիկ եկեղեցու նախորդ պապերի կողմից ևս հայտարարություններին և ցեղասպանության ճանաչմանը՝ կարևորեց Վատիկանի արխիվների հրապարակումը: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի պապը սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց  Տիեզերական եկեղեցու վարդապետ:   http://hetq.am/arm/news/59594/hromi-papy-datapartec-hayoc-cexaspanutyuny-ev-tiezerakan-vardapeti-kochum-shnorhec-surb-grigor-narekacun.html