«Ձիթենիի ճիւղ» թիւրքական զին-գործողութիւնը՝ եւ Պոլսոյ Հայոց պատրիարքարանը

  • by Éditeur, January 26, 2018 in Քաղաքականութիւն
440 դիտում
Արդէն քանի օր է, որ Թիւրքիան ներխուժած է Սուրիա, եւ հարուածներ կը հասցնէ քրդերու ուժերուն: Թիւրքիան կը շարունակէ «Ձիթենիի ճիւղ» գործողութիւնը՝ հակառակ շարք մը երկիրներու կողմէ արտայայտուած տարբեր գնահատականներուն, ըսաւ  Թիւրքիոյ նախագահ Ռեջեպ Թայիպ Էրդողանը՝ թիւրք զինուորի յուղարկաւորութեան ժամանակ, ով զոհուած էր Սուրիոյ Աֆրինի մարտական ընդհարումներուն ժամանակ։ Էրդողանի խօսքով՝ Թիւրքիան կը հաւատայ «Ձիթենիի ճիւղ»-ի գործողութեան յաջողութեան, որ ուղղուած է PYD-ի եւ YPG-ի ահաբեկիչներուն դէմ։ Ան նշած է, որ բոլորը պէտք է գիտնան, որ Անկարան տրամադրուած է իր սահմաններուն մօտ ահաբեկչութեան օջախներուն լիարժէք ոչնչացումին։ Թիւրքիոյ հարաւային Քիլիս նահանգի համանուն զինուորական կեդրոնն ու Հաթայ նահանգի Ռեյհանլի քաղաքի ուժերը կրկին հրթիռակոծումի ենթարկած են Սուրիական Աֆրինի տարածքը։ «Աֆրինի կողմէ Քիլիսի ուղղութեամբ հրթիռ արձակուած է, անմիջապէս դէպքի վայր գացած են արտակարգ ծառաիւթիւններու նախարարութիւնը, ոչ ոք տուժած է»,- գրուած է Քիլիսի նահանգի վարչակազմի տարածած հաղորդագրութիւններուն մէջ։ Սուրիական տարածքի շրջանին կողմէ, որու վրայ կատարուած է յարձակումը՝ թիւրքական թնդանօթին պատասխան կրակ բացուած է։ Աշխարհը կը շարունակէ հետեւիլ Թիւրքիոյ գործողութիւններուն: Թիւրքիոյ ղեկավարը կը քննարկէ իրավիճակը՝ առաջնորդներուն հետ միասին: Էրդողանը զանգած է Պուտինին, եւ Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ հեռախօսազրոյցէն ետք՝ Կրեմլինի հաղորդագրութեան համաձայն, Պուտինը ընդգծած է, որ պէտք է յարգել Սուրիոյ ամբողջական տարածքը եւ ինքնիշխանութիւնը: Միջազգային ԶԼՄ-ները կը յիշեցնեն իրենց աղբիւրներով, որ Միացեալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփը եւս կը ծրագրէ «շուտով» խօսիլ Էրդողանի հետ ռազմական գործողութիւններուն կապակցութեամբ, իր անհանգստութիւնը արտայայտելու համար: Արդէն յայտնի է, որ Թիւրքիոյ եւ ԱՄՆ-ի նախագահները Չորեքշաբթի հեռախօսազրոյց պիտի ունենան: Թիւրքիոյ արտգործերու նախարար Մեւլուտ Չաւուշօղլուն կը յայտնէ  Փարիզէն՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլեսոնի հետ հանդիպմումին արդիւնքները։ Չաւուշօղլուի խօսքով՝ զրոյցը անցուցած է ամերիկեան կողմը։ «Պարոն Թրամփը կը ցանկանայ զրուցել Թիւրքիոյ նախագահին հետ, զրոյցի յստակ ժամանակն արդէն համաձայնեցուած է»,- ըսած է դիւանագէտը։ Թիւրքիոյ ԱԳ նախարարը նաեւ նշած է, որ Թիլեսոնի հետ հանդիպումին ժամանակ քննարկած է Սուրիոյ իրավիճակը։ Չաւուշօղլուն ամերիկեան կողմին տեղեկացուցած է Անկարայի անհանգստութեան մասին՝ Սուրիայի PYD/PKK-YPG ահաբեկիչներուն զէնք մատակարարելուն հետ կապուած. «Ես յիշեցուցի Թիլերսոնին՝ Թիւրքիոյ լուրջ անհանգստութեան մասին Սուրիոյ մէջ ահաբեկիչներու բանակ ստեղծելու ծրագիրին առնչութեամբ։ Պետքարտուղարը պատասխանած է, որ Վաշինգտոնը պիտի չաջակցի YPG-ի գաղափարին։ Չորեքշաբթի օրը նախագահները կը քննարկէն այս նիւթը»։ «Թիւրքիոյ բանակը Սուրիոյ հիւսիսին մէջ սկսած գործողութիւնները պիտի շարունակէ երկար ժամանակ, քանի որ խնդիրները դեռ լուծում չեն գտած երկրի քաղաքականութեան ղեկավարնեուն կողմէ», Սերինյոի բնակավայրի այցելութեան ժամանակ նշած է Թիւրքիոյ զինուած ուժերու գլխաւոր շտապի պետ Հուլուսի Աքարը: Աֆրինի ծաւալուած «Ձիթենիի ճիւղ» զին-գործողութիւնը կը շարունակուի երկար ժամանակ, քանի դեռ չէզոքացուած չէ վերջին ահաբեկիչը: «Մենք այդ գործողութիւնը սկսած ենք, որպէսզի կարենանք պաշտպանել մեր երկրի սահմանները միջազգային իրաւունքի շրջանակներուն մէջ` հեռու մնալով քաղաքացիական անձերէն ոեւէ մէկուն վնաս հասցնելէ», կը վստահեցնէ թիւրքական բանակի հրամանատարը` դիմելով ցամաքային, ծովային եւ ռազմաօդային ուժերու բարձրաստիճան սպաներէն կազմուած անդամներուն: Սուրիացի քիւրտերը կը պնդեն, որ խաղաղ բնակիչներ զոհուած են Թիւրքիոյ օդուժերուն կողմէ կատարուած յարցակումնրուն պաճարով, նամանաւանդ քրտական ուժերէն կազմուած «Սուրիոյ ժողովրդական ուժեր»-ու ներկայացուցիչները յայտարարած են, որ երեկուայ օդային հարուածներուն պաճարով Աֆրինի մէջ զոհուած են 18 բնակիչ, որոնց մեծ մասը կին եւ մանուկներ են: «Սուրիոյ ժողովրդավարութեան ուժեր»-ը վստահ է, որ Թիւրքիան չէր համարձակէր ռմբակոծել իրենց գիւղերը, եւ չէր սպաններ մարդոց՝ եթէ Ռուսիան չհրաժարուէր իր բարոյական պարտականութիւններէն, եւ յոյս չտար Թիւրքերուն», կը նշէ Սուրիացի քիւրտերու պաշտօնական ներկայացուցիչ Կինո Գաբրիէլը: Աֆրինի մէջ կատարուած ռազմական գործողութիւններուն հաւասար՝ Թիւրքիոյ մայրաքաղաք Անկարան կը փորձէ նաեւ ներքին լայն աջակցութիւն ապահովել: Թիւրք փաստաբանները աշխուժօրէն կը դիտարկեն ընկերային ցանցերուն մէջ տիրող տրամադրութիւնները` լռեցնելու համար Աֆրինի մէջ ընթացող գործողութեան որեւէ քննադատութիւն: Թիւրքական աղբիւրներուն հիմքին վրայ՝ մէկ օր առաջ ամբողջ երկիրը համացանցին մէջ կը քննադատէր, «Ձիթենիի ճիւղ»-ի գործողութիւնը, որու պատճառով 42 հոգի օգտատէր ձեռբակալուած են: Թիւրքական դատախազութիւնը զիրենք կը մեղադրէ «ահաբեկչութեան քարոզչութիւն ընելու» մէջ: Զգալի ձեւով, թիւրքական կառավարութիւնը կրցած է ունենալ նաեւ ընդդիմութեան աջակցութիւնը: Անկարա` վարչապետի նստավայրին մէջ հանդիպած են Թիւրքիոյ կառավարութեան ղեկավար Բինալի Յըլդըրըմը եւ առաջատար ընդդիմադիր կուսակցութեան` Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Մէկ ժամ տեւած հանդիպումէն վերջ՝ թիւրքական ընդդիմութեան ղեկավարը յայտարարած է, որ «Աֆրինի գործողութիւնը անխուսափելի» է: Թիւրքիոյ մայրաքաղաք Անկարան կը փորձէ ձեռք բերել նաեւ Թիւրքիոյ մէջ ապրող կրօնական փոքրամասնութիւններուն` նաեւ հայերուն աջակցութիւնը, եւ կը յաջողի: Երկուշաբթի ուշ գիշեր Պոլսոյ Հայերու պատրիարքարանի ֆեյսբուքի էջին յայտնուեցաւ կարճ յայտարարութիւն մը, ուր գրուած էր․ – «Պոլսոյ Հայերու պատրիարքարանը Թիւրքիոյ զինուած ուժերու ձեռնարկած «Ձիթենիի ճիւղ» ռազմական գործողութեան յաջողութիւն կը մաղթէ։ Հայոց պատրիարքարանը կ՛աղօթէ Թիւրքիոյ Հանրապետութեան պահպանման, հայրենիքի ամբողջականութեան եւ ժողովուրդի միասնութեան համար»: Այս զեկոյցին ի պատասխան՝ Թիւրքիոյ նախագահական խօսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ի իր էջին մէջ գրած է․ «Կրօնական համայնքային հիմնադրամները, Հայոց պատրիարքարանն ու Թիւրքիոյ հրեական համայնքը մեր բանակի եւ պետութեան կողքին են: Երախտապարտ ենք»: Արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիան ներխուժել է Սիրիա և հարվածներ է հասցնում քրդերի ուժերին: Թուրքիան կշարունակի «Ձիթենու ճյուղ» գործողությունը՝ չնայած մի շարք երկրների կողմից այդ գործողության տարբեր գնահատականներին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք զինծառայողի հուղարկավորության ժամանակ, ով զոհվել էր սիրիական Աֆրինում մարտական գործողությունների ընթացքում։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան հավատում է «Ձիթենու ճյուղ» գործողության հաջողությանը, որն ուղղված է PYD-ի և YPG-ի ահաբեկիչների դեմ։ Նա նշել է, որ բոլորը պետք է իմանան, որ Անկարան տրամադրված է իր սահմանների մոտ ահաբեկչության օջախների լիարժեք ոչնչացմանը։ Թուրքիայի հարավային Քիլիս նահանգի համանուն կենտրոնն ու Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքը կրկին հրթիռակոծման են ենթարկվել սիրիական Աֆրինի տարածքից։ «Աֆրինի կողմից Քիլիսի ուղղությամբ հրթիռ է արձակվել, դրա անկման վայր են անհապաղ ժամանել արտակարգ ծառայությունները, ոչ ոք չի տուժել»,-ասվում է Քիլիսի նահանգային վարչակազմի տարածած հաղորդագրությունում։ Սիրիական տարածքի շրջանի ուղղությամբ, որտեղից կատարվել էր հարձակումը, թուրքական հրետանին պատասխան կրակ է բացել։ Աշխարհը շարունակում է հետևել Թուրքիայի գործողություններին: Թուրքիայի ղեկավարը քննարկում է իրավիճակն առաջնորդների հետ: Էրդողանը զանգահարել է Պուտինին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո: Կրեմլի հաղորդագրության համաձայն, Պուտինն ընդգծել է, որ պետք է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Միջազգային ԶԼՄ-ները վկայակոչելով իրենց աղբյուրներին, հաղորդում են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ևս ծրագրում է «շուտով» խոսել Էրդողանի հետ՝ ռազմական գործողությունների կապակցությամբ իր անհանգստությունն արտահայտելու համար: Արդեն իսկ հայտնի է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հեռախոսազրույց կունենան, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլեսոնի հետ հանդիպման արդյունքներով։ Չավուշօղլուի խոսքով՝ զրույցի անցկացման նախաձեռնությամբ հանդես է եկել ամերիկյան կողմը։ «Պարոն Թրամփը ցանկանում է զրուցել Թուրքիայի նախագահի հետ։ Զրույցի հստակ ժամանակն արդեն բանակցվել է»,-ասել է դիվանագետը։ Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Թիլեսոնի հետ հանդիպմանը քննարկվել է Սիրիայի թեման։ Չավուշօղլուն ամերիկյան կողմին է կրկին հասցրել Անկարայի անհանգստությունը՝ կապված Սիրիայում PYD/PKK-YPG ահաբեկիչներին զենք մատակարարելու հետ. «Ես հիշեցրել եմ Թիլերսոնին նաև Թուրքիայի լուրջ անհանգստության մասին՝ կապված Սիրիայում ահաբեկիչների բանակի ստեղծման պլանների հետ։ Պետքարտուղարն ի պատասխան ասել է, որ Վաշինգտոնը չի աջակցում YPG-ի համար որևէ կազմավորման, այդ թվում քաղաքական, ստեղծման գաղափարին։ Չորեքշաբթի նախագահները կքննարկեն այդ թեման»։ Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում ծավալված գործողությունները կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել երկրի քաղաքական ղեկավարության կողմից առաջ քաշված բոլոր խնդիրների կատարմանը, նախօրեին Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Սերինյոլ բնակավայրում տեղակայված հրամանատարական կետ այցելության ժամանակ նշել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը: «Աֆրինում ծավալված «Ձիթենու ճյուղ» գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի չեզոքացվել վերջին ահաբեկիչը: Մենք այդ գործողությունը սկսել ենք, որպեսզի ի վիճակի լինենք պաշտպանել մեր երկրի սահմանները միջազգային իրավունքի շրջանակներում` խուսափելով քաղաքացիական անձանց կամ որևէ մեկի սեփականությանը վնաս հասցնելուց», վստահեցնում է թուրքական բանակի հրամանատարը` դիմելով ցամաքային, ծովային և ռազմաօդային ուժերի բարձրաստիճան սպաներից կազմված համատեղ շտաբի անդամներին: Սիրիացի քրդերը, սակայն, պնդում են, որ թուրքական օդուժի կողմից իրականացվող հարվածները խաղաղ բնակչության շրջանում զոհերի են հանգեցնում: Առավելապես քրդական ուժերից կազմված «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ երեկ իրականացված օդային հարվածների արդյունքում Աֆրինում առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել` այդ թվում կանայք և երեխաներ: «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» համոզված են, որ Թուրքիան չէր համարձակվի ռմբակոծել մեր գյուղերն ու քաղաքները, չէր հանդգնի մեր երեխաների կոտորած կազմակերպել, եթե Ռուսաստանը չհրաժարվեր իր բարոյական պարտավորություններից և կանաչ լույս չվառեր թուրքական օդանավերի համար», նշեց սիրիացի քրդերի պաշտոնական ներկայացուցիչ Կինո Գաբրիելը: Աֆրինում ծավալված ռազմական գործողություններին զուգահեռ, պաշտոնական Անկարան փորձում է նաև ներքին լայն աջակցություն ապահովել: Մի կողմից, թուրք իրավապահները ակտիվորեն դիտարկում են սոցիալական ցանցերում տիրող տրամադրությունները` լռեցնելով Աֆրինում ընթացող գործողության ցանկացած քննադատություն: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին երկրի ողջ տարածքում, «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ համացանցում հնչեցրած քննադատության համար, 42 օգտատեր է ձերբակալվել: Թուրքական դատախազությունը նրանց «ահաբեկչության քարոզչություն ծավալելու» մեջ է մեղադրում: Հատկանշական է, որ թուրքական կառավարությունը կարողացավ ստանալ նաև ընդդիմության աջակցությունը: Անկարայում` վարչապետի նստավայրում հանդիպեցին թուրքական կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմը և առաջատար ընդդիմադիր կուսակցության` Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Մոտ մեկ ժամ շարունակված հանդիպման ավարտին թուրքական ընդդիմության ղեկավարը հայտարարեց, թե «Աֆրինում ծավալված գործողությունը անխուսափելի էր»: Պաշտոնական Անկարան փորձում է ստանալ նաև Թուրքիայում բնակվող կրոնական փոքրամասնությունների` այդ թվում հայերի աջակցությունը, ինչը կարծես հաջողվեց: Երկուշաբթի ուշ երեկոյան Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում կարճ մի հայտարարություն զետեղվեց, որում նշված էր․ – «Պոլսի Հայոց պատրիարքարանը Թուրքիայի զինված ուժերի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը հաջողություն է մաղթում։ Հայոց պատրիարքարանը աղոթելու է Թուրքիայի Հանրապետության պահպանման, հայրենիքի ամբողջականության ու ժողովրդի միասնության համար»: http://www.turkiyeermenileripatrikligi.org/site/turkiye-ermenileri-patrikliginden/ Դրան ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ի իր էջում գրել է․«Կրոնական համայնքային հիմնադրամները, Հայոց պատրիարքարանն ու Թուրքիայի հրեական համայնքը մեր բանակի և պետության կողքին են: Երախտապարտ ենք նրանց»: Մետաքսյա Շալունց   Աղբյուրը՝ hayeli.am :