Այս ամսուայ նուիրուած AZNAVOUR, LE REGARD DE CHARLES («Ազնավուր, հայացք Շառլին») երաժշտական-փաստագրական 76 վարկեան տեւողութեամբ ֆիլմը։ Ֆիլմի հիմքը այն փաստն է, երբ 1948 թ. աշխարահռչակ երգչուհի Էտիթ Պիաֆը Շառլ Ազնավուրին նուիրած է 16 մմ տեսաժապավենով կինոնկարահանման գործիք, որու միջոցով Ազնավուրը կը նկարահանէ իր կեանքի հետաքրքիր դրուագներ: Մինչեւ 1982 թուականը Ազնավուրի խաղցած բազմաթիւ ֆիլմերուն մէջ  նկարահանուած դերերը կը լրացնեն անոր անձնական օրագիրի հաւաքածուն: «Ազնավուր, հայացք Շառլին» ֆիլմի նիւթը  իր անձնական կինոարխիվէն  է: