Ախալքալաքի Ջաւախքի նէջ ժամը 11:00-ի սահմաններուն ուժեղ ստորգետնեայ ցնցումներ զգացուեր են, բարձրահարկ շէնքերը շարժած են, որոշ բնակիչներ դուրս վազած են: Սեյսմիկ ազգային կենտրոնի տուեալներու համաձայն՝ երկրաշարժը տեղի  ունեցեր է 11:04-ին, իսկ էպիկենտրոնը եղած է Սամեբա գիւղի մոտակայքին:

Ստորգետնեայ ցնցումները եղած են 10 կիլոմետր խորութեամբ եւ 3,9 բալ ուժգնութեամբ:

Ախալքալաքի որոշ բնակիչներ անհանգստացած են:

Այս արդեն 10-րդ երկրաշարժն է Յուլիսի 14 օրերու դրութեամբ: Վերջին շրջանին ստորգետնեայ ցնցումները շատ հաճախ տեղի կունենան  Ջաւախքի մէջ: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին մէջ կը բացատրեն այն , որ Ջաւախքն առաւել սեյսմիկ աշխուժ տարածաշրջան է:

Leave a Reply