Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցութեամբ նկարահանուած (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրութիւն) ռեժիսոր Նորա Մարտիրոսեանի «Երբ որ քամին հանդարտուի» կինոնկարը Յուլիսի 14-ին կը ցուցադրուի Քաննի 74-րդ միջազգային կինոփառատօնի «Օլիմպիա-3» կինոթատրոնին: 

«Արմենպփրես»-ի հաղորդմամբ՝  կինոկենտրոնէն  յայտնած են, որ ֆիլմը կը ցուցադրուի որպէս 2020 թուականին Քաննի միջազգային 73-րդ փառատօնի պաշտօնական ծրագիրին եւ Քաննի ACID ծրագիրին ընդգրկուած ֆիլմ, որը ներկայացուած եղած է փառատօնին որպէս հայկական ֆիլմ:

Ցուցադրութիւնը տեղի կունենայ ռեժիսորի եւ պրոտիւսերի ներկայութեամբ` հանրային եւ անվճար:

«Երբ որ քամին հանդարտուի» ֆիլմը կը պատմէ օդանավակայաններու՝ ազգութեամբ ֆրանսիացի աուդիտոր Ալենի մասին, որը կը ժամանէ Արցախի Հանրապետութեան նոր կառուցուած օդանավակայան։