Ջաւախքի Դամալայի մշակոյթի տունը, որը կը գտնուէր փլուզման եզրին, վերանորոգուեր է եւ Յուլիսի 14-էն իր դուռերն բացած է սաներու առջեւ կը հաղորդէ Jnews.ge լրատուականը։

Ասպինձայի շրջանի միակ հայկական գիւղի՝ Դամալայի մշակոյթի տունը կառուցուեր է 1936 թուականին, վերջին անգամ վերանորոգուեր էր մոտ 40 տարի առաջ: 2017 թուականի Դեկտեմբերի 16-ին գիւղի «Կարին» պարային խումբի համերգի ժամանակ փլուզուած էր բեմը: Ըստ այդ Դամալայի մշակոյթի տան վարիչ Վարսենիկ Սահակեանի, Դամալայի գիւղապետի եւ պատգամաւորի առաջարկով՝  դիմելով Ասպինձայի քաղաքապետ Ռոստոմ Մագրաքվելիձէին, կարողացեր են վերանորոգել մշակոյթի տունը։

Մշակոյթի տան բացմանը ներկայ եղած է նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ասպինձայի քաղաքապետն ու Սակրեբուլոյի նախագահը եւ այլ պաշտօնեաներ։