Այսօր ՝ Մոսկուայի ժամանակով առաւօտեան ժամը 7-ին, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը գրոհեցին Տեյր-էլ-զor նահանգի հիւսիս-արեւմուտքին գտնուող Ճեպալ-Պիշրի շրջանին գտնուող ԻՊ դիրքերը: Ռուսաստանի Դաշնութեան ռազմական զօրակազմի օպերատիվ շտապի կողմէ կը հաղորդուի, որ ոչնչացեր են ԴԱԻՇ-ի մի քանի բջիջներ: Զոհերու թիւը կը ճշտուի: Նախնական տուեալներով ՝ ոչնչացեր է շուրջ երկու տասնեակ ահաբեկիչ եւ մոտ մէկ տասնեակ սարքաւորում: