Այս տարուայ Յուլիսի 31-ին  Ֆրանսիայի ժամանակով 16։00-ին տեղի կ՛ունենայ «Բռնազաւթուած պետութիւններու ինքնորոշման իրաւունքը»  խորագիրով միջոցառում քննարկում: 

Ֆորումը կը վարէ պրոֆեսոր Արոկիյասամին: Ֆորումը տեղի կ՛ունենայ Մեդրաս համալսարանին մէջ, Թամիլնաադու:

 Ողջոյնի խօսքով ելույթ կ՛ունենայ միսս Նիշա Պեյրիսը: Հիմնական զեկուցող՝ ՄԱԿ -ի անկախ ժողովրդավարական եւ արդար միջազգային կարգը խթանող փորձագետ՝ պարոն Լիվինգսթոն Սեւանիանան: Ֆորումի բանախօսներէն է նաեւ Տիկին Լիտիա Մարկոսեանը Արեւմտեան Հայաստանի ԱԳ նախարար։

Ֆորումը կազմակերպած է ընդհանուր թամիլական շարժումը՝ Բհարաթի ասոցիացիայի Ֆրանս-Թամուլա մշակութային կենտրոնի եւ ECOSOC հաւատարմագրուած ՀԿ-ներու հետ համատեղ: 

Նախատեսուած է նաեւ հանդիպում ՄԱԿ-ի ժողովրդավարական եւ արդար միջազգային կարգի խթանման անկախ փորձագետ պարոն Լիվինգսթոն Սեւանիանայի հետ։