Ճապոնիայի մայրաքաղաք Թոկիոյի մէջ աւարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերուն Հայաստանի պատուիրակութիւնը ելոյթն աւարտեց 4 մետալով՝ 2 արծաթէ ու 2 պրոնզէ:

17 մասնակիցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հաւաքականի կազմին մէջ արծաթէ մետալներ նուաճեցին յունահռոմէական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանեանը (97 կգ) եւ ծանրորդ Սիմոն Մարտիրոսեանը (109 կգ), բռնցքամարտիկ Յովհաննէս Բաչկովը (63 կգ) դարձաւ պրոնզէ մետալակիր, իսկ Արթուր Դաւթեանը երրորդ տեղը գրաւեց սպորտային մարմնամարզութեան հենացատկի վարժութեան: 

Մետալ նուաճելու մոտ էր նաեւ յունահռոմէական ոճի ըմբիշ Կարապետ Չալեանը (77 կգ), որը պարտութիւն կրեց պրոնզէ մետալի համար գոտեմարտին:

Այս պահին Հայաստանը Թոկիո-2020-ի ընդհանուր մետալային հաշուարկին 66-րդ տեղն է:

Յիշեցնենք, որ նախորդ՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերուն Հայաստանը նուաճած էր 1 ոսկէ ու 3 արծաթէ մետալ եւ 42-րդ տեղն գրաւած էր մետալային հաշուարկին: Ռիո դե Ժանեյրոյի մէջ Արթուր Ալեքսանեանը նուաճած էր օլիմպիական չեմպիոնի կոչումը, յունահռոմէական ոճի մէկ այլ ըմբիշ Միհրան Յարութունեանը, ծանրորդներ Գոռ Մինասեանը եւ Սիմոն Մարտիրոսեանը դարձած էին արծաթէ մետալակիրներ: