Միջազգային համբաւ ձեռք բերած լուսանկարչութեան կարկառուն ներկայացուցիչ հայազգի Արա Կիւլերի՝ Կոստանդնուպոլիսի սեւ եւ սպիտակ  լուսանկարներու ընտրանին այսօր Կալաթա աշտարակին մէջ կը ներկայացուի արուեստասերներուն:

Մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան եւ Արա Կիւլերի արխիվային եւ հետազոտական ​​կենտրոնի հետ համատեղ անցկացուող ցուցահանդէսին կը ցուցադրուին 75 սեւ ու սպիտակ լուսանկարներ ՝ Արա Կիւլերի մեկնաբանութիւններով:

Լուսանկարչական ցուցահանդէսին, որը այցելուներու համար կը բացուի Օգոստոսի 16-ին ՝ Կիւլերի 9փ-ամեակի օրը, կարելի է այցելել Կալաթա աշտարակի 3-րդ հարկի պատկերասրահը մինչեւ Յոկտեմբերի վերջ:

Նշենք, որ Արա Կիւլերը Արեւմտեան Հայաստանի ամենայայտնի եւ արժէքաւոր արուեստագետներէն է: