Գրոսմայստեր Էլինա Տանիելեանը նուաճեց շախմատի կանանց Եւրոպայի անհատական չեմպիոնի տիտղոսը` առաջինը հայկական շախմատի պատմութեան մէջ։

Ռումինիայի մէջ անցկացուած մրցաշարի վերջին տուրին Հայաստանի հաւաքականի առաջատարը սպիտակ ֆիգուրներով մրցեց Էստոնիայի ներկայացուցիչ Մայի Նարվայի հետ եւ առաւելութեան հասաւ 40-րդ քայլին։ Ան 11 հնարաւորէն վաստակեց 9 միաւոր` 7 յաղթանակ, 4 ոչ ոքի։

Էլինա Տանիելեանէն կէս միաւոր ետ մնաց ուկրաինացի Յուլյա Օսմակը, որը քիչ առաջ ոչ ոքի աւարտեց պարտիան վրացի Բելա Խոտենաշվիլիի հետ։

43-ամեայ Էլինա Տանիելեանը 2001 թվականին դարձած է արագ շախմատի Եւրոպայի անհատական չեմպիոն, 2003 թուականին Հայաստանի հաւաքականի կազմին մէջ դարձած է Եւրոպայի թիմային չեմպիոն, 2011–ի Եւրոպայի անհատական առաջնութեան պրոնզէ մետալակիր։

Արեւմտեան Հայաստանը կը շնորհաւորէ հայ շախմատիստուհիին մաղթելով նորանոր յաղթանակներ։