Ընդհանուր տաքացման պատճառով ջրային ռեսուրսները մէկ առ մէկ կը չորանան: Իրանի մէջ գտնուող Հայկական բարձրավանդակի ամենամեծ աղի լիճը` Ուրմիան, երաշտի պատճառով անհետացման վտանգի տակ է: Փորձագէտները նախազգուշացած են, որ Մերձաւոր Արեւելքն ապագային երաշտի պատճառով «կարող է անմարդաբնակ դառնալ»:

Ուրմիա լիճը, որտեղ ժամանակին զբօսաշրջիկները կը շրջէին լաստանաւերով, կը գտնուի Իրանի հիւսիս-արեւմուտքին ՝ Արեւմտեան Հայաստանի հետ սահմանին, այժմ անհետացման եզրին է:

1990-ականներուն Ուրմիա լիճը՝ 5400 քառակուսի կիլոմետր տարածքով, Մերձաւոր Արեւելքի ամենամեծ աղի լիճն էր եւ աշխարհի սակավաթիւ աղի լիճերէն մէկը: 2013 թուականին  լիճի 90 տոկոսը չորցած էր, մնացած էր միայն 10 տոկոսը: