Երեք Խորան Սուրբ Երրորդութիւն եկեղեցին, որը չէր ծառայէր արդեն 100 տարի, բացուած է որպէս Մալաթիայի Երեք Խորան եկեղեցի-Թաշխորան մշակութային կենտրոն: Եկեղեցիին մէջ առաջին ծառայութիւնը կատարուեցաւ Օգոստոսի 29-ի առաւօտ:

Եկեղեցին կը ծառայէ թէ՛ որպէս մշակութային կենտրոն, թէ՛ եկեղեցի: Հայ համայնքի անդամները կը կարողանան եկեղեցիին մէջ կատարել այնպիսի արարողութիւններ, ինչպիսին են պատարագը, մկրտութիւնները եւ պսակադրութիւնները:

Եկեղեցիին մէջ առաջին պատարագը մատուցեց պատրիարք Մաշալեանը: Պատարագի ժամանակ Մալաթիայի մէջ ապրող հայ քաղաքացիները հնարաւորութիւն ունեցան հաւաքուելու եւ աղոթելու: