Երեկ տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի ազգային ժողով-խորհրդարանի հերթական նիստը, որը նախագահում էր Խորհրդարանի նախագահ Լեոնարդո Բասմաջյանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգի մի շարք հարցեր:
Խորհրդարանի անդամները նախ հաստատեցին նստաշրջանի օրակարգը, ապա քննարկեցին այն:
Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Արեւմտյան Հայաստանի վարչապետ Սեդա Մելիքյանը:
Արևմտյան Հայաստանի քաղաքական դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ ՀՀ արեւելյան սահմանների վերագծման հարցը օրակարգի ամենակարեւոր հարցերն էին: Այս հարցի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին պատգամավորները: Որոշվեց հետագայում էլ շարունակել քննարկումները այս հարցի շուրջ:
Ընդգծվեց, որ Արևմտյան Հայաստանի կառավարությունը «դե ֆակտո» է ճանաչում Հայաստանի Հանրապետությունը և Արցախը:
Մեր Westernarmeniatv հեռուստատեսությունը կշարունակի զարգացումների մասին իրազեկել մեր ժողովրդին: