Ջավախքի գյուղերը լի են հետաքրքիր և զարմանալի վայրերով, դրնցից մեկն է Օրջա գյուղում գտնվող «Ժամի աղբյուրը», որը ինչպես տեղացիներն են ասում՝ oժտված է աչք բուժող հատկությամբ:

Աղբյուրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրանից հոսող ջուրը աչք բուժելու հատկություն ունի, և, ինչպես բնակիչներն են ասում՝ օրհնված է: Դա ապացուցող որևէ գիտական հետազոտություն չկա, ոչ էլ ուսումնասիրություն, բայց դա չի խանգարում գյուղացիներին հավատալ աղբյուրի զորությանը:

Գյուղի բնակիչներից Ռոզա Ալմասյանը վստահեցնում է՝ աղբյուրից ջուրը բուժման նպատակով պետք է տանել միայն այն ժամանակ, երբ արևի շողերը չեն ընկել ջրի վրա, այսինքն՝ կամ մինչև արևածագը կամ երեկոյան` արևամուտից հետո: Նա համոզված է, ջրի բուժիչ լինելու գաղտնիքը հենց դրանում է կայանում: