Western Armenia TV-ի եթերում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը խոսեց այժմ Արևելյան Հայաստանում մեծ ծավալով քննարկվող սահմանագծման և սահմանազատման թեմաներից, անդրադարձավ այս թեմայի հնարավոր զարգացումներին և դրա՝ Արևմտյան Հայաստանի վրա ունեցող հետևանքներին։ Արմենակ Աբրահամյանը խոսեց  նաև այն մասին, որ տարիներ շարունակ գրքերում,  քարտեզների  վրա Արևմտյան Հայաստանը նշվել է որպես Թուրքիայի տարածք։ Ներկայացրեց Արևմտյան Հայաստանում ապրող հայերի մտահոգություններն ու նրանց հուզող խնդիրները՝ ներկա իրավիճակով պայմանավորված։