«Սուրբ օջախները», որոնք հայտնաբերվել են 1968-1974 թվականներին Արևմտյան Հայաստանի Դերսիմ նահանգի Չեմիշգեզեկ շրջանում հնագիտական ​​պեղումների ժամանակ և գնահատվում են 5000 տարեկան, բացահայտում են ընտանիք-օջախ կապի կարևորությունը: Երկու «սուրբ ատրուշանները», որոնք թվագրված են քաղկոլիթյան դարաշրջանի վերջին և բրոնզեդարյան սկզբին, գրավում են քաղաքի թանգարանի այցելուների ուշադրությունը:

Թանգարանում ցուցադրվում են մեղրամոմից պատրաստված քանդակներ, որոնք օգտագործվել են տարածաշրջանում պաշտամունքի ծեսերի ժամանակ, քարե գործիքներ, որոնք փաստում են քաղաքի հնագույն պատմությունը,  կերամիկական ամանեղեն և տարբեր մետաղներից պատրաստված առարկաներ, գտածոներ:

Այսպիսով, երևում է, թե որքան հին է մարդկության կյանքի պատմությունը և մշակույթը Արևմտյան Հայաստանում: