Հելսինկիի համալսարանում կատուների բնավորության և վարքի վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ են կատարվել: 26 տարբեր ցեղերի ավելի քան 4300 կատուների հետ անցկացրած հետազոտության ընթացքում պարզվել է, որ ամենավախկոտ տեսակը ռուսական կապույտ կատուն է, իսկ Վանա կատուն, որը համարվում է Արևմտյան Հայաստանի կենդանական աշխարհի ամենակարևոր ներկայացուցիչներից մեկը,  համարվել է ամենաագրեսիվը:

Վարկանիշում ներառված Արևմտյան Հայաստանի Վանա կատուն համարվում է նաև աշխարհի ամենահայտնի կատուներից մեկը։ Մարդկանց նկատմամբ «ամենաբարձր ագրեսիա» ցուցաբերող այս տեսակը այլ կատուների հետ հարաբերությունում դրսևորել է ցածր է ակտիվություն: