Արևմտյան Հայաստանի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության  քաղաքացիության անձնագրերի հանձնման արարողություն և  հանդիպում նախագահ Արմենակ Աբրահամյանի հետ։

Նախագահ Աբրահամյանը ողջունեց ներկա գտնվողներին  և հանդես եկավ խոսքով․

«Այժմ հատուկ ժամանակներ են Արևմտյան Հայաստանի համար,  և այն անձնագրերը որոնք տրվել են Արևմտյան Հայաստանի կողմից, պետք է արժանապատվորեն կրել, քանի որ դա պարտավորեցնող է ինչպես մեր նախնիների, այնպես էլ եկող սերնդի հանդեպ։ Եթե սրանից 100 տարի առաջ մենք փրկվել ենք, դա նշանակում է որ մենք այժմ հատուկ առաքելություն ունենք՝ կապված Արևմտյան Հայաստանի հետ։ Անշուշտ դժվարությունները շատ են, սակայն եթե դուք որոշել եք ստանալ այս անձնագրերը, ապա պարտավոր եք դա պատվով կրել, պաշտպանել ԱՀՀ իրավունքները և ձեր քայլերով նպաստել Հայաստանի ամբողջականության վերականգնմանը»։

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան, պարոն Աբրահամյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։

Leave a Reply