1922 թ. սեպտեմբերի 11-ին Երեւանում հաստատվում է Կարսի պայմանագիրը: Պայմանագրով Թուրքիային են անցել Արևմտյան Հայաստանի Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ եւ Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չէր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջեւանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Այդպիսով Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։

Կարսի պայմանագիրը կոչված էր ընդամենը հաստատելու 1921 թվականի մարտի 16-ին կնքված  Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից։

Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է 100 տարի առաջ կատարված այս հերթական անարդար քայլը՝   հայ ազգի, Արևմտյան Հայաստանի և առհասարակ Հայաստանի ամբողջականության դեմ։ Այս պայմանագիրը ևս մեկ անգամ փաստում է  հարևան պետությունների թշնամական ու հայատյաց քաղաքականությունը։ Մենք հույս ենք հայտնում, որ երբևէ  կհաղթի արդարությունը և կչեղարկվեն բոլոր այն կեղծ ու հանցագործ պայմանագրերը, որոնցով ոտնահարվել ու կեղեքվել են Արևմտյան Հայաստանի և հայ ազգի գրեթե բոլոր իրավունքները։

Leave a Reply