Արևմտյան Հայաստանի Տրապիզոն քաղաքում գտնվող Աղջկանց վանքում ավարտվել են վերականգնման աշխատանքները, որոնք տևել են 4 տարի։ Վանքը կառուցվել է 14 -րդ դարում և  ժամանակի ընթացքում ավերվել՝ ուշադրության բացակայության պատճառով: Այժմ այն բացվել է հատուկ ծիսակատարությամբ։

Իրար շրջապատող այս վանական կառույցում գտնվում են ժայռափոր եկեղեցի, խոհանոց, ճաշարանի շենք, բազիլիկ ոճով կառուցված եկեղեցի, մատուռներ, գրադարան, աղբյուր, ջրամբար, ջրաղաց, դպիրների խցեր և դամբարաններ։ Վանական համալիրը Բոզթեփե լեռան ստորոտին պատսպարված Տրապիզոնի ամենագեղեցիկ տեսարան ունեցող վայրերից է:

Կոմենենոս Ալեքսիուս III թագավորի  ժամանակաշրջանում կառուցված Աղջկաց վանքում կառույցին համապատասխան վերականգնման աշխատանքներն սկսվել էին 2014 թվականի մարտին՝ մշակույթի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ։

Leave a Reply