Արևմտյան Հայաստանի Վան նահանգում գտնվող Արարատյան Թագավորության ​​շրջանին պատկանող Չավուշթեփե ամրոցում և  դամբարանային տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել էր  անգլուխ թաղված կնոջ գերեզման, որի հետ թաղված են եղել երկու կնիք և թանկարժեք զարդեղեն։  Սա նշանակում է, որ կինը կենդանության օրոք տիրակալ է եղել։

Արարատյան թագավորության (Ուրարտու) թագավոր Սարդուրի II-ի ժամանակ մ.թ.ա. 764-734 թվականներին կառուցված Չավուշթեփե ամրոցի և հյուսիսում գտնվող նեկրոպոլիսի տարածքում ընթանում են Մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ կատարվող պեղումներ, որոնք  ուրարտական ​​հնագիտության առումով կարևոր տեղեկություններ են պարունակում։

Իշխանուհի կնոջ գերեզմանը հայտնաբերել է Վանի Հարյուրամյա համալսարանի գրականության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ պրոֆ. Դոկտ. Ռաֆեթ Չավուշօղլուի նախագահած՝ մարդաբաններից, հնագետներից, քաղաքաշինարարներից, արվեստի պատմաբաններից և վերականգնողներից բաղկացած 25 հոգանոց խումբը։ Ձեռագործ զարդերով և երկու կնիքով հայտնաբերված իշխանուհու տարիքը և մյուս հատկությունները կպարզվեն ուսումնասիրություններից հետո:

Leave a Reply