Արվեստի ոլորտի ներկայացուցիչները Կոմիտաս վարդապետի Պոլիսում անցկացրած շրջանին կանդրադառնան զրույց-քննարկմամբ՝ փորձելով բացահայտել Կոմիտասի կյանքի հետաքրքիր էջերը:

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին «Դարան» գրախանութում: Այն կվարի գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

Երեկոյին երաժշտագետ Արմինէ Գրիգորեանն էլ իր հեղինակած «Թերթապատում․ Մամուլի անդրադարձները Կոմիտաս վարդապետի մասին» գրքի ուսումնասիրությունից կներկայացնի բացահայտումներ և տեղեկություններ Կոմիտասի գործունեության վերաբերյալ։ Գիրքն  ամփոփում է Կոմիտաս Վարդապետի գործունեության մասին 1910-1911 թթ. արևմտահայ մամուլի (Պոլիս, Իզմիր, Եգիպտոս) 272 անդրադարձները։

Leave a Reply