Սեպտեմբերի 12-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը: Ջավախքի Նինոծմինդայից Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի հետ ոտքով ուղևորվեցին դեպի Արագյալ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցի: Այնուհետև մատուցվեց տոնական պատարագ:

Արագյալը Նինոծմինդայի շրջանի միակ գյուղն է, որն ունի Սուրբ Խաչ անունը կրող եկեղեցին: Խաչի վեհացման տոնը նաև գյուղի տոնն է: Ամեն տարի սեպտեմբերին ուխտավորները Տեր Արմաշ քահանա Պողոսյանի առաջնորդությամբ ուխտի են գնում:

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

Leave a Reply