Գեղհովիտ գյուղը փռված է Մարտունի գետի 2 ափին՝ Քռա եւ Դեմեր բարձրավանդակների արանքում: Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի՝ ծովի մակերեւույթից մոտ 2100 մ բարձրության վրա գտնվող Գեղհովիտն ունի հազարամյակների պատմություն: Դա են վկայում գյուղի ներսում եւ շրջակայքում պահպանված բազում հուշարձանները՝ ամրոցներ, եկեղեցիներ, հնավայրեր, ժայռապատկերներ, դամբարանադաշտեր:

Ժամանակին եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառի կազմում: Ընկած է Սեւանա լճի հարավային կողմում՝ Մարտունի-Եղեգնաձոր մայրուղու վրա: Գյուղի վարչական տարածքում՝ Վարդենիսի լեռնաշղթայի Սև սար լեռան ստորոտում, պահպանվել է եզակի հուշարձան՝ աստղադիտարան՝ երկնքի քարտեզը պատկերող ժայռեր: Լինելով բնակլիմայական բարենպաստ տարածք՝ չնայած ցուրտ ձմեռներին, Սեւանա լճի հարավային այս հատվածներում, հատկապես ալպիական գոտում, վաղնջական ժամանակներից մարդն է ապրել ու արարել: Այստեղ մի քանի դամբարաններ կան, որոնք հեթանոսական շրջանն են հիշեցնում:

Հարգելի հայրենակիցներ, տարագիր հայեր, այսօր, առավել, քան երբևէ, անհրաժեշտություն ունենք ճանաչելու և տեր կանգնելու մեր պատմական, մշակութային ժառանգությանը, մեզ բաժին հասած հայրենիքին ու նրա ամեն մի մասնիկին։ Ճանաչելով մեր մշակույթը, մենք հնարավորություն ենք ունենում ավելի գրագետ և գիտելիքներով զինված պաշտպանելու մեր սեփականությունը, մեր ժառանգությունը։

Leave a Reply