Բռնազավթված Ադանայի Սեյհան գավառում բնակվող որոշ քաղաքացիների դռներին անհայտ մարդիկ խաչով նշումներ են արել և թողել են կըզըլբաշ (Kızılbaş) գրառումը։ PİRHA լրատվական գործակալությանը տված հայտարարության մեջ նրանք հայտնում են իրենց անհանգստությունը և պահանջում, որ պատասխանատուները հնարավորինս շուտ բացահայտվեն:

Թուրքիայում Ալևի համայնքի վրա շարունակվում են հարձակումները՝ ատելության խոսքի և նրանց տների վրա նշումներ ու գրառումներ կատարելու տեսքով։

Վերոհիշյալ անհանդուրժելի արարքները տեղի են ունեցել Ադանայի Սեյհան գավառի Օվա և Ուչակ շրջաններում բնակվող ալևիների հանդեպ։

Ընդգծելով, որ իրենք անհանգստացած են իրավիճակից, քաղաքացիները կոչ են անում և պահանջում, որ իշխանությունները հնարավորինս շուտ բացահայտեն մեղավորին կամ մեղավորներին:

Արևմտյան Հայաստանը նույնպես դատապարտում է այս հանցավոր արարքը։ Առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում թուրքերի ազգայնամոլ դրսևորումներին և անհանդուրժողականությանը։ Այս փաստը վկայում է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնություն լինելը վտանգավոր է և չընդունված։ Այս երկրում օգտագործվում է ցանկացած առիթ՝ ապացուցելու թուրքերի ոչ ժողովրդավար, կողմնակալ և ցեղասպան քաղաքականությունը․

Leave a Reply