Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Գյուրփնար գավառում գտնվող անտիկ Չավուշթեփե ամրոցի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել էր դամբարանադաշտ, որտեղ գտնվել են Արարատյան թագավորության (ուրարտական) ժամանակաշրջանին պատկանող 45 հատ աճյունասափոր (մահացածներին այրելուց առաջացած մոխիրը պարունակող անոթ):

Չավուշթեփե ամրոցում, որը կառուցվել է  Ուրարտական ​​թագավոր Սարդուրի II.-ի կողմցի մ.թ.ա. 750 թվին և ամրոցի հյուսիսային մասում գտնվող նեկրոպոլիսում կատարված պեղումների ընթացքում ամեն օր ի հայտ են գալիս նոր տեղեկություններ՝ ուրարտացիների թաղման սովորույթների և ապրելակերպի մասին: Դամբարանադաշտում գտնված մահացածների դիակիզված մոխիրն ու թանկարժեք իրերը պարունակող սափորները նույնպես լույս են սփռում ուրարտացիների թաղման սովորույթների վրա: Հայտնաբերված աճյունասափորները կուղարկվեն լաբորատորիա մանրամասն հետազոտվելու համար:

Leave a Reply