Հայկական հին գաղթօջախներից մեկում՝ Հորդանանի մայրաքաղաք Ամմանի Թագավորական մշակութային կենտրոնի բեմում տեղի է ունեցել «Նասեյջ» խորագրով մշակութային  միջոցառումը, որը նվիրված էր պետության հարյուրամյակի տոնին։ Միջոցառումները կազմակերպել էր Հորդանանի Հայ Ուղղափառ համայնքի խորհուրդը՝  մշակույթի նախարարության աջակցությամբ։  Միջոցառումների ընթացքում հանդես են եկել տարբեր գեղարվեստական խմբեր՝ պարային, թատերական, ցուցադրվել են անհատ նկարիչների ստեղծագործություններ, միջոցառմանը մասնակցել են նաև հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչներ։  

Միջոցառմանը ներկա են գտնվել Հորդանանում ՀՀ Դեսպան Դեկան Կապուրկյանը, հայ համայնքի հոգևոր առաջնորդը, Հորդանանի մշակույթի նախարար Ալի Ալ-Այդին։  

Քննարկվել են մի շարք հարցեր, որտեղ Հորդանանի Մշակույթի նախարարը նշել է հայ համայնքի դերը Հորդանանի պետության կայացմանը նպաստելու գործում և արտահայտել հայ համայնքի հավատարմությունը հորդանանի ղեկավարությանը և նրանց նվիրաբերած ծառայությունները՝ որդանանի Թագավորությանը:

Armenian folk song “Mer tan itev”

Leave a Reply