ԿԻԼԻԿԻԱ – Աֆրին – Թուրքիայի զինված ուժերը շարունակում են ինտենսիվորեն հրետակոծել Սիրիայի  Աֆրին շրջանը։ Աֆրինի Շերաֆա շրջանի Ջիլբիրե քաղաքի հրետակոծության պատճառով զոհվել է 3 , իսկ վիրավորվել՝ 11 խաղաղ բնակիչ ։

Թուրքիայի զինուժը շարունակում է հրետակոծել Աֆրինի շրջանը։ Տեղեկություններ կան, որ խաղաղ բնակիչները նույնպես դարձել են հրետակոծության զոհ։ «Հավար» լրատվական  գործակալության տարածած տեղեկատվություններում նշվում է, որ Շերավա  շրջանի Ջիլբրե գյուղի հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչներ են մահացել։

Լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ հրետակոծության ժամանակ վիրավորվել է 11, իսկ մահացել ՝ 3  խաղաղ բնակիչ։ Տեղեկացվում է, որ վիրավորները տեղափոխվել են Աֆրինի Ավրին հիվանդանոց։

Լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն,  առավոտյան ժամերին մահացել է Շերա շրջանի Մերմին գյուղի 2 խաղաղ բնակիչ, իսկ Ջինդիրեսե շրջանի Դավին գյուղից  մահացել է 1  խաղաղ բնակիչ։ Էդամե գյուղի հրետակոծության հետևանքով մահացել է 13-ամյա Հիբա Էքրեմ Օսմանը և 20-ամյա Դերյան Շեխոն։

Երեկ հրետակոծության պատճառով մահացել է 7 խաղաղ բնակիչ և  3 քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների անդամ։ Հրետակոծության արդյունքում վիրավորվել է 13 խաղաղ բնակիչ։

Ստացված տեղեկությունների համաձայն, Աֆրինի հրետակոծությունից հետո 16 խաղաղ բնակիչ  մահացել է, իսկ  39 խաղաղ բնակիչ  վիրավորում է ստացել։

Այս մասին հայտնում է «Մեզոպոտամ»  լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: