ԿԻԼԻԿԻԱ – Հայերու Ցեղասպանութեան ազգային յիշատակի կեդրոնին (թանգարան-հիմնարկին) ջանքերով՝ յաջողեցաւ յայտնաբերել մինչ օրս անյայտ շուրջ քսանհինգ նոր լուսանկար` Մուսա Լերան հերոսամարտի[1] մասնակիցները ֆրանսական ռազմանաւերուն միջոցով տարհանելու տեսարաններով: Այս մասին, դիմատետրի իր էջին, նշած է Հայերու Ցեղասպանութեան ազգային յիշատակի կեդրոնի (թանգարան-հիմնարկի) տնօրէն Հայկ Դեմոյեան։

Յայտնաբերուած բնօրինակ լուսանկարները առնուած են 1915 Սեպտեմբերին, ֆրանսական ռազմածովային նաւատորմի սպայի մը կողմէ:

Լուսանկարները կը ներկայացնեն նաւակներով խաղաղ հայ բնակչութիւնը դէպի ռազմանաւեր տեղափոխելու գործողութիւնները, նաւերու տախտակամածին անոնց տեղաւորումն ու այլ տեսարաններ:

Նորայայտ բնօրինակ այս լուսանկարները հանրութեան պիտի ներկայացուին 2018 Ապրիլին:

Զեկույզ Կիլիկիայի հայերի ջարդերի մասին

Ծովակալ դե Ռոբեկ (Կոստանդնուպոլիս)

1920թ. Մարտի 7

1920թ. մարտի 7 ժամը՝ 16:20

1920թ. մարտի 8 ժամը՝ 17:45

No.200. (R).

Հետևյալըը պրն Ուիլյամսի համար է, փոխանցվում է Վ. Ա. Քեննեդու պահանջով:

Նամակը սկսվում է՝

No. 5. Մարաշի լուրերի հաստատում. 18 հազար մարդ կոտորվեց շրջանում. քաղաքը այրվեց, պարեն չկա և դեռ չի ազատագրվել: 2000 գաղթական հասել է Ադանա: 13 հազար կին և երեխա ճանապարհին մահացել են ձնաբքի պատճառով: Մարաշում դեռ կան 8 հազար հայեր, նրանցից շատերը վիրավոր են: Զեյթունը մեկուսացված է: Ադանային և Տարսոնին անմիջական վտանգ չի սպառնում, բայց անհանգիստ է և անկարգ, անվտանգության առումով ոչ մի վստահություն չկա: Նամակի ավարտ:

Ուղարկում եմ այս հաղորդագրության պաշտոնական հաստատման ցանկացած դրսևորում, որը պետք է պաշտպանված լինի: Մենք հեռագրվածից զատ այլ տեղեկատվություն չունենք: Ֆրանսիացիները, ինչպես նախկինում, շատ զուսպ են, բայց ընգդծում են, որ կյանքի կորուստները պետք է ներկայացվեն որպես ռազմական գործողությունների հետևանք և ոչ թե ջարդեր:

Կը հիշեցնենք, որ 1920 թուականի Օգոստոս 4-ին Ֆրանսիոյ հովանավորութեան ներքոյ Ադանայի մէջ հռչակուեցաւ Կիլիկիոյ անկախ հանրապետութիւն: Սակայն 1921թուականին Հոկտեմբեր 20-ին Ֆրանսիոյ եւ քեմալական Թուրքիոյ միջեւ կնքուած Անկարայի պայմանագիրով ոտնահարուեցան Կիլիկիոյ ողջ բնակչութեան իրավուքնները: Այս պայմանագիրով ֆրանսիացիները 1922 թուականին Յունուարի 5-ին թուրքերուն հանձնեցին Ադանայի նահանգը եւ հեռացան: Նոր կոտորածի սպառնալիքը ստիպեց Կիլիկիոյ 150 հազար հայերուն վերստին տեղահանուիլ ու գաղթել Սիրիա, Լիբանան, Հունաստան և այլ երկիրներ:

 

[1] http://www.western-armenia.eu/news/Actualite/2017/HISTOIRE_DE_LA_LEGION_D_ORIENT_Presidential_Council_of_the_Republic_of_Western_Armenia-19.03.2017.pdf