Նիկոմեդիայի (Իզմիթ) 1920-1921թթ. կոտորածների վերապրածների վկայությունները գրվել է Կոստաս Ֆալթայթսի կողմից, թարգմանվել և խմբագրվել Էլլեն Ս. Փուֆաս-Յոսմայի և Արիս Ցիլֆիդիսի կողմից՝ Թեսսա Հոֆֆմանի նախաբանով:
Կոստաս Ֆալթայթսը հույն լրագրող էր և ներկայացնում հույների պայքարը 1921թ. Նիկոմեդիայում: Իր գրքում Ֆալթայթսը գրում է Մուսթաֆա Քեմալի ենթակայության տակ գործող քեմալական բանակի կողմից հունական բնակչության սիստեմատիկ ոչնչացման մասին: Հատկանշական է, որ հունական գյուղերի բնակչության հանդեպ իրականացված սպանդից փրկվածները վկայում են, որ որոշ կոտորածներ հենց ինքը Քեմալն էր առաջնորդում:
Ինչպես ցանկացած նյութ, որ վերաբերում է Ցեղասպանության սարսափներին, դժվար է կարդալ, բայց ես հիացած եմ Ֆալթայթսի կողմից տարված աշխատանքից, որտեղ տարբեր ականատեսների վկայություններ են արձանագրված: Գրքում կարդում ես, որ մայրերը սպանում էին իրենց երեխաներին քեմալականների ճիրաններից ազատելու համար: Կարդում ես հույն կանանց բռնաբարությունների մասին: Մի տեղ նշվում է, որ հույն քահանա հայր Ֆիլիպոս Կալոկիդիսը բազմաթիվ նվաստացումներից հետո դաժանաբար սպանվել է:
Սա պատմական աշխատանք է, որը թարգմանվել է ֆրանսերենից: Գիրքը Հունաստանում լայն տարածում է գտել ժամանակին և որպես փաստաթուղթ վկայակոչվել Հունաստանի Արտաքին Գործերի նախարարության կողմից Փոքր Ասիայում Հույների իրավունքները ներկայացնելիս: Գրքում նկարագրված են Նիկոմեդիայի հունական գյուղերի սարսափելի կոտորածները: Բնօրինակի վերնագիրն է «Ահա սա են թուրքերը»:
Սա կարևոր փաստաթուղթ է հույների ցեղասպանության մասին և ցանկալի է ՝ հայտնվի 1920թ. այնպիսի գրքերի շարքում, ինչպիսիք են «Էկումենիկ պատրիարքարանի սև գիրքը», Ջորջ Հորթոնսի «Ասիայի կործանումը» և այլն:
Գրքի շնորհիվ ծանթացա հույն հերոսի հետ, ում մասին ոչինչ չգիտեի: Ֆալթայթսը գերազանց լրագրող էր, ով քաջաբար ներկայացրել է Քեմալականների ճնշումների ներքո ձեռնարկած սարսափները, և այն շրջանը, երբ «դաշնակիցները» Հունաստանին ակտիվորեն դավաճանում էին:
Այնտեղ սրտառուչ մի գլուխ կա Հայերի Ցեղասպանության մասին, որտեղ Ֆալթայթսը խոսում է Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսի հետ:
Եպիսկոպոսի խոսքով՝ իր հոտի 80,000 հայերից 70,000-ը կոտորվել են: Եպիսկոպոսը գրաֆիկական մանրամասներ է ներկայացրել հայ ժողովրդի խոշտանգումների, բռնաբարությունների և սպանությունների մասին:
Գրքի ամեն մի գլխի թեման թուրքերի՝ անպաշտպան հայ և հույն ժողովրդին բռնաբարելու, խոշտանգելու և սպանելու սադիստական հաճույքի մասին է:
Մի դար անց, Թուրքիան չի պատժվել մարդկության հանդեպ գործած իր հանցագործությունների համար: Տարիներ առաջ, երբ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության մասին բանաձև ընդունվեց, Բուշի ադմինիստրասիան լոբբի սկսեց դրա դեմ:
Ի հավելումն, ԱՄՆ ներկա և նախկին 8 Պետքարտուղարները ակտիվորեն լոբբիստական քաղաքականություն են վարում Հայոց Ցեղասպանության ճանաչումը կանխելու համար:
Պրոթուրքական քաղաքականությունը, որը թույլ տվեց Մուստաֆա Քեմալին շարունակել Երիտթուրքերի սկսած գործը մինչ օրս շարունակվում է:
Թեսսա Հոֆֆմանի նախաբանում արված այս ակնարկի հեղինակը Արնոլդ Թոյնբին է: Թոյնբին պարադոքսալ կերպար էր: Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Թոյնբին եղել է Բրիտանական հետախույզ և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը. հրատարակել է նաև «Հայկական սարսափները․ մի ազգի բնաջնջումը» գիրքը:
Հետագայում Թոյնբին դարձավ թուրքերի կողմնակիցը և Հունաստանին սկսեց մեղադրել վայրագությունների մեջ՝ անտեսելով կամ մեղմացնելով քեմալականների սարսափները:
Սա հիանալի պատմական աշխատանք է քեմալականների իրագործած ցեղասպանության մասին: Սա նաև լրագրողական աշխատանքի գերազանց օրինակ է: Ֆալթայթսը մեծ ծառայություն է մատուցել պատմությանը և իր գործով հաստատել այն փաստը, որ թուրքերի ցեղասպանության զոհերը երբեք չեն մոռացվի:
http://www.gagrule.net/the-genocide-of-the-greeks-in-turkey-massacres-of-1920-21/
Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:
Իսկ 1920թ. հունվարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) եւ 1920թ. Մայիսի 11-ին՝ Սան-Ռեմոյի համաժողովի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչեց այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու է պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-ից միչև 1923թ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարության կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: