«Երկնէր Երկին, երկնէր Երկիր,

Երկնէր եւ Ծովն Ծիրանի,

Երկն ի Ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղե­գան փող ծուխ ելա­նէր,

Ընդ եղե­գան փող բոց ելա­նէր,

Եւ ի բո­ցոյն վա­զէր խար­տեաշ պա­տանե­կիկ.

Նա հուր հեր ու­նէր,

Բոց ու­նէր մօ­րուս,

Եւ աչ­քունքն էին արե­գակունք»։

Այսպէս է ծնւում Վա­հագ­նը՝ Աս­տուածը Արե­ւի, Կրա­կի եւ յա­ւիտե­նական Լոյ­սի։ Ծնուելուն պէս նա մար­տի է բռնւում Վի­շապի հետ, գա­լիս է յաղ­թե­լու խա­ւարը «Դրսում եւ Ներ­սում» եւ Լոյ­սը հաս­տա­տում մեր սրտե­րում։

Վա­հագ­նը բո­ցեղէն է՝ բոց մօ­րու­քով, խար­տեաշ, հուր հրե­ղէն վար­սե­րով ու արեգ աչ­քե­րով։ Արե­ւը յա­ճախ անուանում էին Վա­հագ­նի կամ Միհ­րի աչք։

Վա­հագ­նը ազ­նուասիրտ մար­տիկնե­րի ոգե­ղէն իտէալն է։ Նա նաեւ ամպրո­պի ու կայ­ծա­կի Աս­տուածն է, որից ոյժ ու զօ­րու­թիւն էին խնդրում հա­յոց ար­քա­ները։ Նա էր ոգի ու կո­րով տա­լիս Հայ­րե­նիքի պաշտպան մար­տիկնե­րին։

Վա­հագ­նին ծնում է արար Տիեզեր­քը՝ իր եռա­կազմ կա­ռու­ցուած­քով։ Նրան երկնում է Եր­կինքը, Եր­կի­րը եւ Ծով Ծի­րանին՝ այն ամէ­նը, ինչ հա­կադրւում է Քաօսին, Ան­հա­տակ Սեւ ջրե­րին։ Ուստի, ան­շուշտ, ծնուելուն պէս նա մար­տի է բռնւում Քաօսա­յին ոյ­ժե­րի կրող ամե­հի ու սար­սա­փելի վի­շապ­նե­րի դէմ, յաղ­թում նրանց ու փրկում Տիեզեր­քը Քաօսի կոր­ծա­նարար ազ­դե­ցու­թիւնից։

Այս մար­տը կրկնւում է նաեւ ամէն տա­րի, երբ Արե­ւը, կրակն ու ջեր­մութիւ­նը վեր­ջա­պէս յաղ­թում են ձմրա­նը, ցրտա­շունչ շվոտ­նե­րին, եւ սկսւում է Արե­ւի, գար­նան ծաղկման ու զար­թօնքի շրջա­նը։ Հնում գար­նան առա­ջին օրն էին հա­մարում Նոր Տա­րուայ սկիզբ։ Այդ օրը հա­մընկնում էր մեր այ­սօ­րուայ տո­մարով Մար­տի 21-ի հետ։ Գար­նա­նը տօ­նուող Նոր Տա­րին խորհրդան­շում եւ նուիր­ւում է Երկրին, հո­ղին, բեր­քին ու բնու­թեան զար­թօնքին։ Գո­վերգւում է աշ­խարհի արա­րումն ու հրաշք կեան­քը։ Այ­սօր էլ հին հա­ւատ­քին կամ, պար­զա­պէս, հա­յոց աւան­դոյթնե­րին հա­ւատա­րիմ հա­յերը ամէն տա­րի Մար­տի 21-ին Գառ­նիում մեծ շու­քով, ազ­գագրա­կան երգ ու պա­րով դի­մաւո­րում են Վա­հագ­նի ծնունդը, ծէ­սերով մէկ ան­գամ եւս հաս­տա­տում նրա յաղ­թա­նակը խա­ւարի, մա­հուան հան­դէպ։ Քա­նի որ Մար­տի 21-ը որ­պէս իրենց Նոր Տա­րի՝ Նով­րուզ, շա­րու­նա­կում են նշել զրա­դաշտ պար­սիկնե­րը, Գառ­նիում հա­յերի կող­քին այդ օրը կա­րելի է տես­նել շա­տու­շատ պար­սիկնե­րի։

Յի­շենք մի առաս­պել, որ պատ­մում է Վա­հագ­նի ու Վի­շապի պա­տերազ­մի մա­սին եւ յիշ­ւում է վե­րոյի­շեալ հայ արոր­դի­ների կող­մից։

Երբ ծնուեց առա­ջին մար­դը՝ Արին, Աս­տուած­նե­րը ու­րա­խացան եւ Արիին հռչա­կեցին երկրա­յին աս­տուած։ Յա­ճախ էին նրանք միասին հրճւում, գի­նի ու հաց կի­սում։ Արին կայ­տառ էր ու հնա­րամիտ. Աս­տուած­նե­րի հետ եր­գում էր նուագում ու խա­ղեր խա­ղում։ Եւ բո­լոր Աս­տուած­նե­րը հրճւում էին նրա հետ. դժգոհ էր միայն Վի­շապ աս­տուածը։ Նա մար­տի է բռնւում Արիի հետ եւ ու­զում է սպան­նել մար­դուն։ Եր­կար է դի­մադ­րում Արին, բայց ի՞նչ կա­րող էր նա անել. Վի­շապը Արա­րիչ Աստծուց յե­տոյ հզօ­րագոյնն էր աս­տուած­նե­րի մէջ։ Միւս աս­տուած­նե­րը փոր­ձում են մի­ջամ­տել, հանգստաց­նել Վի­շապին, բայց ապար­դիւն։ Եւ Միհ­րը Տիեզեր­քի խոր­քե­րից փնտռում գտնում է Վա­հագ­նին։ Բո­ցեղէն Վա­հագ­նը փրկում է Արիին՝ ին­քը մար­տի բռնուելով Վի­շապի հետ։ Բուռն ու ահար­կու էր նրանց մար­տը։ Բայց ահա Վի­շապը ընկրկում է։ Այդ ժամ օգ­նութեան է հաս­նում Արա գե­րագոյն Աս­տուածը. «Դուք եր­կուսդ այ­լեւս եր­բեք իրար չպէտք է հան­դի­պէք, այ­լա­պէս ձեր մէջ կռի­ւը ան­վերջ կը լի­նի եւ կը կոր­ծա­նի ողջ Տիեզեր­քը» ասում է Արան։ Վա­հագ­նին նա կար­գում է Լոյ­սի տի­րակալ, իսկ Վի­շապին՝ խա­ւարի։ Եւ Վի­շապը հե­ռանում է արար­ման բնօր­րան Արա­րատից, քան­զի այնտեղ հաս­տատւում է Վա­հագ­նը ու Լոյ­սը։ Մերթ ընդ մերթ Վի­շապը գա­լիս ֆշշաց­նում է ամ­պե­րում, բայց Վա­հագ­նը ամէն ան­գամ վրայ է հաս­նում իր ամպրոպ ու կայ­ծա­կով եւ վռնտում Վի­շապին Արա­րատեան թա­գաւո­րու­թիւնից։

Վա­հագ­նի գլխա­ւոր պաշ­տա­մունքա­տեղին ու սրբա­վայ­րը գտնւում էր Հա­յաս­տա­նի հնա­գոյն հո­գեւոր կեդ­րո­նում՝ Տա­րօնի Աշ­տի­շատում։ Հա­յերի սէ­րը դէ­պի Վա­հագ­նը այնքան մեծ էր, որ աւան­դութեան մէջ նրան մար­դե­ղաց­նում են՝ Վա­հագ­նը յի­շատակ­ւում է նաեւ որ­պէս Տիգ­րան Մեծ ար­քա­յից ար­քա­յի եր­րորդ զաւակը։

 

http://www.agos.com.tr/am/hvotvadzi/14765/ev-dznuyets-vahakni